Sunday, April 29, 2012

Ամենաուժգին սիրուց դեպի ընկերություն:

Ահա մենք վերադառնում ենք,վերադառնում մի փոքր անսովոր ու երկար դադարից հետո,բայց ինչպես ասում են,ավելի լավ է ուշ` քան երբեք:Վերադարձի պատճառը առավել քան գեղեցիկ,մի հրաշք պատմություն ունեցող ֆիլմ է,որը համոզված եմ,եթե ոչ բոլորը,ապա մեծ մասը դիտել են: Խոսքը Դիըր Ջոն ֆիլմի մասին է,որը նայում եմ առաջին անգամ:Ամեն ինչ սկսվում է մի պատահական պայուսակի ջուրը ընկնելուց:Ով կպատկերացներ,որ գեղեցիկ աղջկան փրկել ցանկացող տղան,որը միևնույն ժամանակ կատարում էր իր պարտականությունները այսքան խորը կսիրահարվի հենց նույն պատահական աղջկան,ինչևէ սցենարն այդքան էլ դժվար չէր և կարելի էր պատկերացնել:Ժամանակը անցնում էր, ու ինչպես իրական կյանքում,այնպես էլ այստեղ,երկու զույգ,որոնք բավականին ծատ ժամանակ են անցկացնում ու կապվում իրար հետ,արդեն անզոր էին այն գեղեցիկ զգացմունքի դեմ,որ կոչվում է`սեր:Սիրել միմյանց նույնիսկ այն պարագայում,երբ նույնիսկ ստիպված ես կտրվել այդքան սիրելի ու հարազատ մարդուց:Կան դեպքեր,երբ սերն իրոք ուժեղ է,բայց այս դեպքում,ինչ մեղք ունրե սերը,երբ նրան լիովին չհասկացավ հերոսներից մեկը`աղջիկը: Կարող է և աղջիկ լինելով հանդերձ նա մի փոքր չդիմացավ,մի փոքր ցանկություն ունեցավ օգնել մի մարդու,որին ամենևին չէր սիրում,կամ եթե սիրում էր,ապա զուտ միայն ընկեր:Մոռանալ այդքան մեծ թվացող սերը այդքան էլ հեշտ չէ,այն դեպքում ,երբ դու միայնակ ես քեզ զգում այո.Ախ այս աղջիկները,չէ որ դու այնքան շատ էիր սիորւմ նրան,չէ որ,դու ապրում էիր նրանով:Եթե շարժվենք այս օրինակով,որը զուտ միայն կինոներում չի արտացոլվում,այլ նաև իրական կյանքում,տղաները չպետք է գնան բանակ,քանի որ աղջիկները իզորու չեն սպասել մենակ:Իհարկե խոսքը ոչ բոլորին է վերաբերվում,իրական սիրող մարդը լինի մենակ թե չգիտեմ ոնց,միևնույնն է,նրա համար կա մեկ մարդ,որը առավել քան կարևոր է քան մնացած այլ արժեքներ:Համենայն դեպս լավ է,որ վերջում այդքանից հետո դու դեռ կարողանում ես մնալ ընկեր,ինձ մոտ այն չէր ստացվի:Կինոն այնքանով է հաճելի,որ այն ուսուցողական է,հատկապես մեր բանակային տղաներին:Ձեզ հարյուր տոկոսով սպասում են միայն նրանք,ովքեր  քեզ լույս աշխարհ են բերել:Իսկ ովքեր դեռ չեն նայել ու հետաքրքրվեցին կարող են այցելել հետևյալ http://my-hit.ru/film/6976/online հղմամբ:


  Կարծիքներն ու տեքստը գրված է միայն իմ կողմից ու պարտադիր չէ այն համընկնի մյունսերի կարծիքների հետ:

No comments:

Post a Comment