Tuesday, May 31, 2011

Հունիսի 1


Այսօր բավականին նշանակալից օր է:Նախ այս օրով ազդարարվում է ամռան սկիզբը,ապա այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մանկությունը մի թռչուն է,թելով կապված մեր սրտերից,թելը պոկվում է ու նա թռնում է ու հեռանւմ է մեզանից: Այս տարիները մեր կյանքի ամենաանհոգ տարիներն են իրավմամբ համարվում: Շնորհավորում եմ բոլորին,ցանկանալով անհոգ ու ուրախ մանկություն:

Monday, May 30, 2011

Վերջ:

Չգիտեմ ինչից սկսեմ, գլխումս այնքան միտք կա,որ չգիտեմ որից սկսեմ: Ուզում եմ խոսել սիրուց,ճիշտ է ահավոր քննարկվող թեմա է ու փորձում էի շրջանցել,բայց չկաորղացա,այն <<Բեռլինյան պատի պես կանգնած էր դեմս>>:  Դեռ 17 տարեկան եմ ,բայց արդեն <<մեծ փորձ եմ ձեռք բերել այս ասպարեզում>>: Ուզում եմ հիմա կիսվել,ուզում եմ ջղայնությունս,ցավս ,ամեն ինչ դուրս հանել ու լինել անկեղծ: Սիրում ես մեկին,նվիրվում ես իրեն ու պատրաստ ես ամեն անհնար բանի, միայն թե միասին լինեք: Ամեն ինչ լավա մինչև....

Sunday, May 29, 2011

Ինչու?

Սկսեմ նրանից,որ շատ անգամ լինում եմ Հայաստանի բարձրագույն խմբի խաղերին: Չգիտեմ շատերի մոտ հարց կառաջանա, թե մեր մոտ ֆուտբոլ չկա,չի լինում գնալ նայել,բայց ունենք այն,ինչ ունենք ու դրանով պիտի հպարտանանք,մանավանդ,որ վերջին շրջանում իրոք ունենք տեղ խոսալու: Նախ ասեմ,որ ես ինքս նույնպես ֆուտբոլիստ եմ  ու հասել  եմ բազում հաջողությունների,բայց չեմ ուզում խոսել դրա մասին: Հայկական թիմերի կազմում տեսնում եմ խաղացողների,որոնց դեմ ու նույնիսկ որոնց հետ խաղացել եմ,ասեմ որ նրանցից շատ բաներով չեմ զիջում,թող սա չթվա գլուխ գովալ,բայց ասում եմ այն ինչ ճիշտն է :

Saturday, May 28, 2011

Մանչեստր Յունայթեդ-Բարսելոնա

Այսօր բավականին հետաքրքիր օր է ֆուտբոլասեր հասարակության համար: Չլ-ի եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ են դուրս գալիս աշխարհի հզորագույն ակումբներից երկուսը`Մանչեստր  ու Բարսելոնա ֆուտբոլային ակումբները: Անշուշտ խաղը կկայանա բավականին լարված մթնոլորտում,չէ որ  կշեռքի նժարին դրված է չլ-ի գավաթը:

Ուր ես դու կորել իմ հին ընկեր:

Այնպես եղավ,որ չէի կարող պատկերացնել,որ ինտերնետի միջոցով կարող էի ծանոթանալ մարդկանց հետ,որոնք իմ համար կդառնային այնքան հարազատ ու սիրելի,որոնց համար նույնիսկ պատրաստ եմ անել ամեն ահնար բան: Համոզված եմ նրանցից ոմանք նույնն են մտածում ու նույն բանն են զգում ինչ ես :

Friday, May 27, 2011

Առաջին հանրապետության օր

Այսօր Մայիսի 28-ն է:1918թ.-ի հենց այս օրը, ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանը շատ երկար տարիներ հետո առաջին անգամ ձեռք բերեց անկախություն,անկախություն` բազում չարչարանքների ու ցեղասպանության գնով,բայց նույնիսկ այդ պարագայում մենք չկոտրվեցինք  ու արդեն  93 տարի հետո, ողջ աշխարհը,չնայած կամաց-կամաց,բայց արդեն Հայաստանի հետ հաշվի է նստում բազում հարցերում: Շնորհավոր տոնդ սիրելի Հայաստան:Շնորհավորում եմ նաև Ձեզ սիրելի հայրենակիցներ,ու խոնարհվում եմ այն մարդկանց առջև,որոնց կյանքի գնով, այօր մենք ապրում ենք ազատ,անկախ ու բարգավաճ Հայաստանում:

Անփութության հետևանքները

Նախ ասեմ,որ խոսում եմ բժշկության մասին:Ինչպես շատերը, այնպես էլ ես, մասնագիտություն ընտրելու ժամանակ մտածել եմ բժիշկ դառնալու մասին ,բայց այն խաղալիք չէ,չէ  որ,խոսքը գնում է մարդու կյանքի մասին, ինչպես ասում են թթուն թան չէ,ամեն մարդու բան չէ: Ինչևէ շատ չշեղվեմ թեմայից:

Wednesday, May 25, 2011

Փողոցի մշտական այցելուները:

Այս անհավանական թվացող երևույթի դեմ պայքարն ինձ ապշեցնում է,համենայն դեպս Հայաստանում: Չգիտեմ եղել եմ ևրոպական մի քանի երկրներում,բայց այսպիսի պատկեր չեմ տեսել: Ճակատագրի հեգնանք,թե բնավորության կորուստ: Անշուշտ,ովքեր գեթ մեկ անգամ հետաքրքրվել են այս մարդկանց ճակատագրով,պիտի հասկացած լինեն,որ այս հարցերի շուրջ է կայանում նրանց այսպիսին լինելը:

Tuesday, May 24, 2011

Կյանքի կազմությունը:

Կյանքը մի բարդ լաբիրինթոս է,որ առանց ինչ-որ մեկի օգնությամբ չես կարղ անցնել: Մարդիկ հիմա այնպիսին են ,որ ոչ բոլորին կարղ ես վստահել:

Մտքի թռիչք`ճապոնական ատլետը

Այսօր մի հետաքրքիր նորություն իմացա հեռուստացույցից ու ցանկանում եմ կիսվել: Հաղորդումներից մեկի ժամանակ կարդացի,որ ճապոնացիները ստեղծել են մի ռոբոտ,որը հնարավորություն ունի վազելու: Հա, հա վազելու,երևի զարմացաք չէ,անկեղծ ես էլ էի զարմացել,բայց դե ճապոնացիների մտքի թռիչքն ուրիշա էլի: Դ  Ռոբոտը կարողանում է վազել որոշ տարածություն,հետո իր սեփական նախաձեռնությամբ ընկնում է,ինչևէ դա ընդհանրապես չի մտահոգում ճապոնացիներին: Ռոբոտի անունը Ատլետ է:  Իրոք,որ ճապոնացիների մտքի թռիչքն ուրիշա էլի:Դ

Monday, May 23, 2011

Ուշացած խոսքեր


Այս թեման ընդհանրապես շատ ցավոտ է  ու բազում մտածմունքների տեղիք է տալիս:: Շատ մարդիկ խոսում են ընկերությունից,բայց չեն հասկանում թե դա ինչ է: Ընկերություն ձեռք բերելը շատ հեշտ է,առավել դժվար է այն պահպանելը:

Մի ակնթարթը կարող է փոխել ամենինչ

Այս օրը իրոք անկանխատեսելի էր: Ամբողջությամբ չեմ բացի փակագծերը,բայց  մի ակնթարթում իմ կյանքը 180 աստիճան փոխվեց դեպի լավը: Ուղղակի հիանալի զգացողություններ են լինում,երբ ստանում ես սրտիդ ուզածը: Ես այս օրը երբեք չեմ մոռանա:

Ռեալմադրիդ-Կատիլյան ընդդեմ Կակաֆանս.դո.ամ-ի

Երեկ բավականին հագեցած օր էր ինձ համար: Շատ քիչ ժամանակ է գտնվում եմ Ռեալմադրիդ  ֆան կլուբում,բայց արդեն հասցրել եմ մերվել ու բավականին լավ ընկերներ ձեռք բերել:

Բարի գալուստ

Բարև Ձեզ հարգելի ընթերցողներ:Ողջունում եմ Ձեզ իմ  բլոգում:Ցանկությունս շատ մեծ էր ունենալ անձնական բլոգ և ահա այսօր վերջապես ցանկությունս իրականացավ:Կփորձեմ առավել հետաքրքիր աշխատանք տանել,լինել անկեղծ ու այնպես անել,որ Ձեր ակնկալիքները արդարացնեմ:Շնորհակալություն: