Tuesday, May 24, 2011

Կյանքի կազմությունը:

Կյանքը մի բարդ լաբիրինթոս է,որ առանց ինչ-որ մեկի օգնությամբ չես կարղ անցնել: Մարդիկ հիմա այնպիսին են ,որ ոչ բոլորին կարղ ես վստահել:
Կյանքի <<խաչմերուկներն>> այնքան վտանգավոր են,որ մեկ վայրկյան, եթե զգոնությունդ թուլացրեցիր,ապա  դու կարող ես լինել բացակա: Կյանքի գինը?Կարծիքներ կան,որ այն չի վաճառվում: Ավաղ հիմա ամեն ինչ այնպես է դասավորվել,որ ամեն ինչ իր գինն ունի,մնում է միայն առաջարկել: Ամեն մի օրը նման է մի բարդ աշխարհի,որ եթե ուզում ես անցնես ,պիտի խաղաս այնպես,որ նույնիսկ մեկ վայրկյան աչքերդ չթարթես,ձեռքերդ չդողան,այլապես քո անվան դիմաց կդրվի բացակա ու ոչ հարգելի: Ժամանակն այնպես է շարժվում,ինչպես քո ամեն մի քայլը,ինչպես քո ամեն մի սրտի բաբախը: Այս կյանքը ունի նույն իմաստը,ուղղակի շատ տարբերակներով,որոնց հենց մենք ենք ընտրում մեզ ուղղություն: Կյանքի ողղին կնմանվի մի ճանապարհի,որտեղ կլինեն և հարթ տեղամասեր և քարքարոտ: Ամեն մի մարդ ունի իր համար մի հատուկ <<կոդ>>,որի ներսում հատուկ խնամված սցենարներն են գտնվում:

No comments:

Post a Comment