Sunday, May 29, 2011

Ինչու?

Սկսեմ նրանից,որ շատ անգամ լինում եմ Հայաստանի բարձրագույն խմբի խաղերին: Չգիտեմ շատերի մոտ հարց կառաջանա, թե մեր մոտ ֆուտբոլ չկա,չի լինում գնալ նայել,բայց ունենք այն,ինչ ունենք ու դրանով պիտի հպարտանանք,մանավանդ,որ վերջին շրջանում իրոք ունենք տեղ խոսալու: Նախ ասեմ,որ ես ինքս նույնպես ֆուտբոլիստ եմ  ու հասել  եմ բազում հաջողությունների,բայց չեմ ուզում խոսել դրա մասին: Հայկական թիմերի կազմում տեսնում եմ խաղացողների,որոնց դեմ ու նույնիսկ որոնց հետ խաղացել եմ,ասեմ որ նրանցից շատ բաներով չեմ զիջում,թող սա չթվա գլուխ գովալ,բայց ասում եմ այն ինչ ճիշտն է :
Այսօր նրանք թեկուզ  քիչ,բայց խաղում են բարձրագույն թիմերում ու իրենց նպատակի ճանապարհին են, իսկ ես չգիտես ինչու, օր-օրի ավելի եմ կորցնում մարզավիճակս ու դրա մեղավորը միայն ես եմ ,քանի-որ էմոցիաներիս պատճառով մեկ րոպեում կորցրեցի ամեն ինչ,այն ամենը  ինչին ձգտել էի այս 7 տարիների ընթացքում: Հիմա ինձ հարց եմ տալիս ինչու? Չգիտեմ, անկասկած ես եմ միակ մեղավորը,որ հիմա այս իրավիճակում եմ:  Ցանկանում եմ իրավիճակը շտկել,բայց բավականին դժվար է,այն էլ Հայաստանում: Ինչևէ,հուսամ սխալս կուղղեմ ու կհասնեմ նպատակիս,այլապես չեմ կարող ներել ինքս ինձ:

No comments:

Post a Comment