Saturday, May 28, 2011

Մանչեստր Յունայթեդ-Բարսելոնա

Այսօր բավականին հետաքրքիր օր է ֆուտբոլասեր հասարակության համար: Չլ-ի եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ են դուրս գալիս աշխարհի հզորագույն ակումբներից երկուսը`Մանչեստր  ու Բարսելոնա ֆուտբոլային ակումբները: Անշուշտ խաղը կկայանա բավականին լարված մթնոլորտում,չէ որ  կշեռքի նժարին դրված է չլ-ի գավաթը:
Այս երկու ակումբներից ոչ մեկին չեմ սիրում,բայց երկրպագելու եմ մանչեստրին այն պարզ պատճառով,որ հոգով սրտով Մադրիդիստ եմ ու յուրաքանչյուր Մադրիդիստի սրտում չկա տեղ բարսելոնայի համար: Բայց մյուս տեսանկյունից պետք է ընդունեմ,որ հիմա շատ դժվար է լինելու երկու թիմերի համար,քանի-որ բարսելոնայի կազմում կա Չավի-Ինեստա զույգը,իսկ մանչեստրի կազմում կա Գիգզ-Ռունի-Չիչարիտո եռյակը,չնայած ամենևին չեմ ուզում նսեմացնել մյուս ֆուտբոլիստներին: Հանդիպելու են բազմափորձ Ալեքս Ֆերգյուսոնը ու արդեն իսկ մեծ մարզչի անուն հանած Պեպ Գուարդիոլան:  Երկու տարի առաջ այս թիմերը հանդիպեցին,այն անգամ հաղթեց բարսելոնան,բայց այս տարվա մանչեստրը նման չի երկու տարի առաջվա մանչեստրին: Ինչևէ,որպես ֆուտբոլասեր ակնկալում եմ հետաքրքիր խաղ ու հարուստ գոլային պահերով,իսկ որպես խաղի համար կարևորության առումով այն իմ համար չի համեմատվի այն խաղին,որին կմասնակցեր Ռեալը: Բոլորս էլ տեսանք թե ինչու չմասնակցեց,բայց եղածն արդեն եղած է,ոչինչ չենք կարող փոխել: Մեզ բոլորիս մաղթում եմ հետաքրքիր խաղ,թող հաղթի ուժեղագույնը:

No comments:

Post a Comment