Monday, May 30, 2011

Վերջ:

Չգիտեմ ինչից սկսեմ, գլխումս այնքան միտք կա,որ չգիտեմ որից սկսեմ: Ուզում եմ խոսել սիրուց,ճիշտ է ահավոր քննարկվող թեմա է ու փորձում էի շրջանցել,բայց չկաորղացա,այն <<Բեռլինյան պատի պես կանգնած էր դեմս>>:  Դեռ 17 տարեկան եմ ,բայց արդեն <<մեծ փորձ եմ ձեռք բերել այս ասպարեզում>>: Ուզում եմ հիմա կիսվել,ուզում եմ ջղայնությունս,ցավս ,ամեն ինչ դուրս հանել ու լինել անկեղծ: Սիրում ես մեկին,նվիրվում ես իրեն ու պատրաստ ես ամեն անհնար բանի, միայն թե միասին լինեք: Ամեն ինչ լավա մինչև....
մինչև առաջին դժվարության հանդիպելը և ինչպես միշտ դրա հիմքում կանգնած է ընտանիքը: Հասկանում եմ, ամեն ինչից վեր ընտանիքն է ու առաջնային նրանք են կարևոր,բայց ինչու ես հույս տալիս,ինչու ես այնպես անում,որ վերջում ամեն ինչ ցավով վերջանա ,եթե գիտես,որ մի օր պիտի բաժանվես,եթե գիտես,որ խանգարող հանգամանք կա,եթե պատրաստ չես հանուն սիրո ամեն ինչի,ամեն անհնարին բանի: Այս կյանքը այնպիսի բան է,որ ամեն դուռ իր ելք ունի: <<Սիրում եմ քեզ>> այս բառերը ասելով դու մտնում ես դիմացինի ներաշխարհ,մոռանալով,որ հետդարձի ճանապարհ չկա: Ամեն քայլիդ համապատասխան փակվում են քո հետևից հետ գալու դռները: Այդքանից հետո գալիս ու ասում ես չեմ կարող պայքարել, այդքան ուժ չունեմ: Ինչու եք կարծում այդքան հեշտ է լսել այդ բառերը,այն ել այն մարդուց, որին շատ ես սիրում: Հեշտա ձեր կարծիքով լսել բառեր,որոնք հակասում են <<սիրում եմ քեզ>> այս բառերին,որոնք դու ամեն վայրկյան լսում էիր: Կարող է մտածեք,որ մեք չենք հասկանում այդ մարդկանց,բայց արդյոք ձեր մտքով չի անցել,դուք մտածում եք մեր մասին? Այդքանից հետո ամեն ինչ վերջանում է ,ու ցանկություն չունես նորից սիրելու ,սակայն չես կարող դեմ գնալ զգացմունքներիդ: Բայց սա ամենը չէ,այդքանից հետո նույն բանը: Կարծես դաս չի լինում առաջին անգամը: Վերջանում է ամեն բան,դառնում ես փակվող որոշ ժամանակ: Սիրտդ կոտրվում է ու ինչպես բնության օրենքն է թելադրում,այն ինչ կոտրվում է վերականգնելը դժվար է: Այդքանից հետո ուժերդ հավաքելով կարողանում ես ամեն բան փոխել դեպի լավը,բայց երկրորդ անգամ նույն սխալը ուղղակի հիմարություն է: Առաջին անգամ,երբ սիրտդ կոտրվում է ,դժվար է այն վերականգնել քանի-որ նոր մթնոլորտը քո համար անծանոթ է,իսկ երկրորդ անգամ այն քեզ ծանոթ է թվում ու ավելի հեշտ ես պայքարում : Ինչպես Սևակն էր ասում,մեջբերում եմ <<Ապաքինված սիրտը գալիք ցավը հեշտ է տանում>>խոսքերիս վառ ապացույցն է: Ինչևէ, ահա և վերջ,վերջ հարատև և հարաժամ: Վերջում,որպես ավելացում ձեզ եմ ներկայացնում մի փայլուն երգի կատարում Արթուր Մեսչյանի կողմից:

No comments:

Post a Comment