Monday, May 23, 2011

Ռեալմադրիդ-Կատիլյան ընդդեմ Կակաֆանս.դո.ամ-ի

Երեկ բավականին հագեցած օր էր ինձ համար: Շատ քիչ ժամանակ է գտնվում եմ Ռեալմադրիդ  ֆան կլուբում,բայց արդեն հասցրել եմ մերվել ու բավականին լավ ընկերներ ձեռք բերել:
Եվ ահա հենց ընկերներով էլ առաջարկ ստացանք Կակաֆանս.դո.ամ-ի տղաների կողմից անցկացնելու ընկերական ֆուտբոլային հանդիպում: Հանդիպումը հետաքրքիր էր ինձ համար նրանով,որ հակառակորդ թիմում կային շատ ծանոթ տղաներ և շատ լավ առիթ էր նրանց հետ հանդիպելու համար: Ինչևէ անցնեմ բուն թեմային: Հավաքվեցինք ու սկսեցինք խաղալ: Խաղն անցավ բավականին լարված ու դիտարժան պայքարում: Գնդակը կարելի է ասել շատ քիչ էր մնում դաշտի կենտրոնում:Գրոհները բավական սուր հաջորդում էին իրար:Խաղի հենց սկզբում բավական հավասար խաղ էր ,սակայն մի ակնթարթում կորցնելով զգոնությունը իրար հետևից բաց թողեցինք 3 գնդակ ու առաջին խաղակեսն ավարտեցինք հետապնդողի դերում: Երկրորդ խաղակեսում մեզ միացավ Ռոբը`մեր ֆան Կլուբի հիմնական թիմի ավագը,նա կարծես նոր թարմություն մտցրեց խաղի մեջ ու մենք կարողացանք ոչ միայն հավասարացնել,այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն այդ օրը բավական կարևոր կորուստներ ունեինք,չեր մասնակցում մեր լավագույն խաղացողներից Հովոն,իսկ պահեստայինների նստարանը կարճ էր:Ինչևէ  2-րդ խաղակեսն անցավ հետաքրքիր ու անզիջում պայքարում և ավարտվեց 8-8 հաշվով,ինչպես ասում են կարևորը դեռ առջևում է: Երրորդ և վերջին խաղակեսն անցավ ահավոր լարված վիճակում,դարպասապահները մի քանի շատ կարևոր սեյվեր արեցին,դրանով իսկ փրկելով իրենց թիմին:Մեր թիմի խաղացողներից Իշխանի ու Ռոբի ջանքերով խաղավերջում կարողացանք անցել առաջ,բայց մի ակնթարթում ամեն ինչ ջուրն ընկավ և խաղն ավարտվեց 10-8 հոգուտ հակառակորդի:Խաղից հետո տղաներով որոշեցինք անակնկալ մատուցել մեր լավ ընկերնեիրց մեկին`Դավոյին:Հավաքվեցինք ու այցելեցինք Փյունիկ-ՈՒլիս խաղին: Խաղն անցավ բավական հետաքրքիր պայքարում: Խաղի ավարտից հետո գնացինք շաուրմա ուտելու,չնայած վերջում տենցել չիմացանք, ով շատ կերավ, ով քիչ :Դ  Այնուհետև ստիպված էի ոտքով հասնել Օպերայից Արարատյան մասիվ,քանի որ քաղաքի եռ ու զեռը ուղղակի թույլ չէին տալիս գոնե մեկ ազատ երթուղային գտնեինք ու նստեինք:Էս ել սենց :Դ

Խաղի դրական կողմերը ինձ համար- Շատ դրական կողմեր կային ինձ համար:Առաջինն այն էր,որ վերջապես հնարավորություն ընձեռվեց հանդիպել ծանոթներիս հետ,հետո մեր առաջին խաղն էր,անցկացրեցի հետաքրքիր օր,իսկ ամենակարևորն է,ևս մեկ առիթ հանդիպելու իմ համար լավ մարդկանց հետ:

Բացասական կողմերը-առաջինն այն էր,որ պարտվեցի,այստեղ  իմ առաջին պարտությունն էր:Երևի թե այսքանը:

No comments:

Post a Comment