Friday, May 27, 2011

Անփութության հետևանքները

Նախ ասեմ,որ խոսում եմ բժշկության մասին:Ինչպես շատերը, այնպես էլ ես, մասնագիտություն ընտրելու ժամանակ մտածել եմ բժիշկ դառնալու մասին ,բայց այն խաղալիք չէ,չէ  որ,խոսքը գնում է մարդու կյանքի մասին, ինչպես ասում են թթուն թան չէ,ամեն մարդու բան չէ: Ինչևէ շատ չշեղվեմ թեմայից:
Ինչ-որ ժամանակ առաջ հեռուստացույցով հաղորդեցին,որ Հայաստանում բժիշկների անփութության պատճառով վիրահատական սեղանին են պառկեցրել լրիվ այլ մարդու ,այն էլ 4 տարեկան: Ցավալի է,բայց սա ամենը չէ,այսօր պետական համալսարանում կարդացի,որ  մի նմաանատիպ դեպք է պատահել: Այս անգամ բժիշկների անփութության հետևանքով,սխալ վիրահատական միջամտության պատճառով, կուրացել էր մի աղջիկ երեխա ու հիմա այդ սխալի պատճառով այդ երեխան ապրում է իր մանկության համոզված եմ ամենավատ ժամանակը: Բժիշկ դառնալը, շատ մարդկանց համար, ուղղակի գումար աշխատելու միջոց է: Շատերը,գումարով դիպլոմ գնելով, մտնում են աշխատանքի, որևէ  պատկերացում չունենալով թե դա ինչ է նշանակում,ինչ պատասխանատվություն է նրանց ուսերին դրված: Մարդու կյանքը խաղալիք չէ: Ամեն ինչ անելուց առաջ մտածեք,որ նույն պարագայում կարող եք դուք ընկնել: Հիմա ոչինչ չենք կարող փոխել,բայց այս երևույթի դեմ պայքարելով,կարող ենք փրկել  երկրի պատիվը միջազգային ասպարեզում,որը երկրորդական պլանում է,իսկ որ ամենակարևորն է այն մարդու կյանքը,որը ունենք ինքներս,որի համար կպայքարենք  հենց ինքներս, այն պահելու համար :

No comments:

Post a Comment