Wednesday, May 25, 2011

Փողոցի մշտական այցելուները:

Այս անհավանական թվացող երևույթի դեմ պայքարն ինձ ապշեցնում է,համենայն դեպս Հայաստանում: Չգիտեմ եղել եմ ևրոպական մի քանի երկրներում,բայց այսպիսի պատկեր չեմ տեսել: Ճակատագրի հեգնանք,թե բնավորության կորուստ: Անշուշտ,ովքեր գեթ մեկ անգամ հետաքրքրվել են այս մարդկանց ճակատագրով,պիտի հասկացած լինեն,որ այս հարցերի շուրջ է կայանում նրանց այսպիսին լինելը:
Մարդիկ երբեմն պատրաստ են դիմել այնպիսի քայլերի,որոնց հետևանքները ուղղակի սարսափելի կարող են լինել,բայց դա նրանց չի անհանգստացնում,քանի-որ կարևորը նրանց ցանկությունը բավարարվի:Մեր կյանքի անբաժան մասն է կազմում ծանր պահերը ու դժվարություններ հաղթահարելը,այս մարդիկ տեսել են դրանք,միայն նրա համար,որ ամեն Աստծու օր մտածում են մի կտոր հացի և մի փոքր տեղանքի համար,որտեղ կարող են ուղղակի գլուխը դնել  բարձին,չմտածելով արդեն իսկ հետագա ավելի բարդացող դժվարությունների մասին: Նրանց համար դա սովորական բան է,նրանք դա հաղթահարելու ուժ չունեն,չկա ինչ-որ մեկը,այնպիսի մի ոք,որ կկարողանա ասել մի պարզ ճշմարտություն,որն արդեն նրանց համար դարձել է անցյալ ,գրքի փակվող էջեր,որն ուղղակի չես կարող հետ շրջել,ուղղել ու անցնել նորին:Այս մարդկանց մի օրը նմանվում է պատերազմի,հաղթեցիր, կշարունակես առաջ ընթանալ,պարտվեցիր, ուրեմն հակառակորդդ անցել է վրայովդ,դու կորցրեցիր քո վերջին շանսը: Մադկանց ամեն մի րոպեն թվացյալ կյանք է,մի վատնիր այն,եթե ուզում ես ապրել քո ուզած կյանքով: Հուսամ,որ մի օր Հայաստանի փողոցներում այս մշտական այցելուների հոսքը կդադարի:

No comments:

Post a Comment