Wednesday, June 29, 2011

Հայ Մադրիդիստի օրը:

Ահա եկավ հունիսի30-ը:Մի առիթով նշել էի,որ ես ինքս Մադրիդի Ռեալի երկրպագու եմ ու սիրում եմ այս թիմը ի սրտե:Ահա Մդրիդի Ռեալի երկրպագուների ակումբի կողմից,վաղը կազմակերպվել է հատուկ տոն,որը կոչվում է հայ Մադրիդիստի տոն:Չեմ ուզում փակագծերը շատ բացել,ամեն ինչ կտեսնեք տեղում,բոլորին հրավիրում եմ վաղը ժամը 15.30 կարապի լճի շրջակայք մեզ հետ տոնելու մեր իսկ տոնը: Սպասում ենք բոլորին:

Վեց անհավանական օրեր,բայց ամենաանհավանականը դեռ առջևում է:

Հունիսի 23-29:Օրեր,որոնք անկասկած իմ 17 տարիների ամենաանհավանական օրերի շարքում անպայման կընդգրկվեն: Նշել էի արդեն ,որ գտնվում եմ պրակտիկաների շրջանում:Քանի-որ առաջին կուրս եմ ,դեռևս նմանօրինակ բաների չէի մասնակցել ու չէի պատկերացնում,թե խոսքը ինչի մասին է գնում,անկեղծ կլինեմ,մինչ պրակտիկաների շրջանը սկսվելը,մտածում էի թե,երբ պիտի ավարտվի,բայց հիմա անհամբերությամբ սպասում եմ արդեն երկրորդ շրջանին:Առաջինն արդեն անցյալ է,բայց երբեք չմոռացվող:Հիմա համառոտ կպատմեմ դրանց մասին ըստ օրերի:

Thursday, June 23, 2011

ՈՒշադրություն:

Հարգելի այցելուներ հայցում եմ Ձեր ներողամտությունը,այս ընթացքում նյութերի բավականին քիչ լինելու համար,բայց ամեն ինչ ունի իր լավ կողմերը:

Saturday, June 18, 2011

Մեծ-մեծ խոսում են,բայց արդյունքը չի երևում:


Մի անգամ արդեն անդրադարձել եմ այս թեմային,բայց ինչպես ասել եմ Հայաստանում անհավանական եմ համարում այս թեմայի լուծվելու հնարավորությունները:Ամեն մարդ ինքն է իր ուղղին որոշում: Միգուցե մեկը գտնվում է ճիշտ ճանապարհին ու կարողանում է հասնել բարձր արդյունքների,իսկ մյուսը`ինչպես յուրաքանչյուր մարդ, կարող է սխալվել,անում է այդ սխալը ու նրա ճակատագիրը նմանվում է մի սարսափելի իրադարձության: Ցավոք այդպիսի մարդիկ աշխարհում շատ են,առավել շատ են առանձին պետություններում: Հայաստանում կան նմանատիպ մարդիկ,կան բավականին շատ,քան նշում են վիճակագրական տվյալները:Զարմանում եմ,ինչպես կարելի է այդ երևույթը թաքցնել,հա դա անելով ինչ էս շահելու? Թաքցնելով տվյալներ,միգուցե դու կարողանում ես հանգիստ լինել,որ պլստացիր դրա տակից,բայց ինչպես չի ձեր խիղճը տանջում

Thursday, June 16, 2011

Հաջողություն քեզ իմ լավ ընկեր:

Այս կյանքւմ ընկերություն ասվածը շատ հարաբերական բան է:Ընկերության մասին բոլորն էլ կարող են խոսել,բայց հարց է,բոլորն են հասկանում,թե դա ինչ է նշանակում: Անկեղծ եմ ասում այսօր արդեն շատ դժվար է ձեռք բերել իսկական ընկեր,առավել դժվար է իսկական ընկերությունը պահպանել:

Tuesday, June 14, 2011

Շնորհակալ եմ,որ ստիպեցիր ինձ մտածել:

Ամեն ինչ շատ խառն է: Չգիտեմ մարդիկ ինչ են մտածում,երբ անում են առավել քան մտածված բան դիմացինին նեղություն ու այսպես ասած լոմկա քցելու համար: Ինչ կարող է մարդը դրանից օգուտ քաղել: Չգիտեմ դա իմ համար հիմարություն է: Դրանով իսկ մարդը ցույց է տալիս իր արդեն իսկ ոչ մարդկային հատկությունների մասին: Հաճախ մարդու հետ կարող է խոսես մի տարի, տաս տարի, քսան տարի,բայց մի օր տեսնես նրանից մի այնպիսի քայլ,որը խնամքով թաքցված է եղել նրա մեջ:

Monday, June 13, 2011

Ապագայի մեծ հույսով:

Չգիտեմ թող ինձ ների իմ հայրենիքը,բայց իմ կարծիքով,եթե չխոսամ այս երևույթի մասին,ավելի վնաս կտամ իմ հայրենքին:Տարածված կարծիք կա,որ Հայաստանը յուրաքանչյուր հայի տունն է: Համաձայնն եմ էտ մտքի հետ: Այսօր վիճակագրությունն այնպիսին է,որ Հայաստանը ավելի շատ լքում են,քան վերադառնում: Պատճառները շատ շատ են ու դրանց մասին եմ ուզում խոսել: Շատ են մարդիկ քննադատում գնացողներին ասելով,որ դուք, որ գնում եք բա ձեր տեղն ովա ապրելու,համաձայն եմ մի կողմից,բայց մյուս կողմից չէ:

Monday, June 6, 2011

Համբերությունս սպառվեց:

Շատ անգամ եմ տեսել նման դեպքեր,բայց միշտ զերծ էի մնում մեկնաբանություններից,բայց այս անգամ չեմ կարող լռել:Թեմայի մասին,որ ուզում եմ խոսել Հայաստանում տիրող առեղծվածն է: Հայաստանում արդեն մարդկանց մեջ սերմանվում է խնամի,ծանոթ, բարեկամ կամ գումարի միջոցով գործը առաջ գցելու միտքը:

Սամսոնյան Քրիստինե:

Այս խնդրի մասին արդեն համառոտ անդրադարձել էի,նշելով,որ չորսամյա երեխան կուրացել էր բժիշկների անփութության հետևանքով:

Saturday, June 4, 2011

Ռուսաստան-Հայաստան

Ահա եկավ հունիսի 4-ը: Ամբողջ ևրոպայում այս օրերին կայանում են Եվրո 2012-ի ընտրական փուլի խաղերը: Խաղում է նաև մեր երկրի ազգային հավաքականը: Մերոնք հանդիպելու են մեր վաղեմի բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի ազգային հավաքականին: Խաղը կայանալու է Ռուսաստանի  հյուսիսային մայրաքաղաքում`Սանկտ-Պետերբուրգի Պետրովսկի մարզադաշտում:

Wednesday, June 1, 2011

Զգացողություններ


Այս օրը իմ համար միշտ կհիշվի,որպես լավագույն ու ամենազգացմունքային օր: 2010 թ-ի հենց այս օրը ,ես առաջին անգամ մասնակցեցի պետական ավարտական քննություններին: Մինչ օրս հիշում եմ ,այն զգացմունքները,լարվածությունը,վախը,ուրախությունը ու մեծ պատասխանատվությունը,որը պատել էր ինձ այդ օրը: Հարազատներս,ընկերներս,բոլորը հավաքվել էին ու աջակցում էին : Բոլորը` այդ թվում ես, փորձում էի թաքցնել այն լարվածությունը,վախը,չգիտեմ ինչքանով էր հաջողվում,բայց փաստն այն է,որ այն խանգարում էր ինձ: