Saturday, June 4, 2011

Ռուսաստան-Հայաստան

Ահա եկավ հունիսի 4-ը: Ամբողջ ևրոպայում այս օրերին կայանում են Եվրո 2012-ի ընտրական փուլի խաղերը: Խաղում է նաև մեր երկրի ազգային հավաքականը: Մերոնք հանդիպելու են մեր վաղեմի բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի ազգային հավաքականին: Խաղը կայանալու է Ռուսաստանի  հյուսիսային մայրաքաղաքում`Սանկտ-Պետերբուրգի Պետրովսկի մարզադաշտում:
Այս թիմերը արդեն մեկ անգմամ հանդիպել են: Հայաստանյան դիմակայությունում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Այս խաղը թույլ տվեց,որ խմբում ավելի սրվի պայքարը բաղձալի 2 ուղեգրերի համար: Այս տարի Հայաստանի խաղը բավականին մեծ անականկալ էր շատ թիմերի համար: Կարծես թե մենք արդեն մոտենում ենք այն մակարդակին,ինչպիսին ունեն ևրոպական բարձրակարգ թիմերը: Հայաստանի լավ խաղը այս տարի թույլ տվեց շատ երկրպագուների մոտ հավատալ,որ մենք ել կարող ենք խաղալ բարձրակարգ ու լավ խաղ,որ մենք էլ կարող ենք հաղթել այնպիսի թիմի,ինչպիսին է Սլովակիայի հավաքականը,այն հավաքականը,որը ընդամենը մեկ տարի առաջ աշխարհի առաջնությունում պայքարից դուրս թողեց ոչ ավել,ոչ պակաս Իտալիայի նման հավաքականին: Դա ապացուցվեց Ռուսաստանի դեմ խաղում,որտեղ ասեղ գցելու տեղ չկար դաշտում,դեռ խաղից 11 օր առաջ էլ սպառվել էին բոլոր տոմսերը:Ինչևէ տղաները արդեն Ռուսաստանում են ու համոզված եմ ունեն լավ տրամադրություն ու պայքարելու են միայն հաղթանակի համար: Նրանգ գիտեն,որ մենք նրանց կողքին ենք ու ջանք չենք խնայելու անել ամեն անհնարին բան,որպեսզի նպաստենք նրանց լավ խաղին:Հայաստան առաջ:Առաջ դեպի հաղթանակ:

No comments:

Post a Comment