Saturday, June 18, 2011

Մեծ-մեծ խոսում են,բայց արդյունքը չի երևում:


Մի անգամ արդեն անդրադարձել եմ այս թեմային,բայց ինչպես ասել եմ Հայաստանում անհավանական եմ համարում այս թեմայի լուծվելու հնարավորությունները:Ամեն մարդ ինքն է իր ուղղին որոշում: Միգուցե մեկը գտնվում է ճիշտ ճանապարհին ու կարողանում է հասնել բարձր արդյունքների,իսկ մյուսը`ինչպես յուրաքանչյուր մարդ, կարող է սխալվել,անում է այդ սխալը ու նրա ճակատագիրը նմանվում է մի սարսափելի իրադարձության: Ցավոք այդպիսի մարդիկ աշխարհում շատ են,առավել շատ են առանձին պետություններում: Հայաստանում կան նմանատիպ մարդիկ,կան բավականին շատ,քան նշում են վիճակագրական տվյալները:Զարմանում եմ,ինչպես կարելի է այդ երևույթը թաքցնել,հա դա անելով ինչ էս շահելու? Թաքցնելով տվյալներ,միգուցե դու կարողանում ես հանգիստ լինել,որ պլստացիր դրա տակից,բայց ինչպես չի ձեր խիղճը տանջում
,տեսնելով այդ մարդկանց այնպիսի վիճակում,որ նույնիսկ անտեր կենդանին արժանի չէ դրան: Մեծ-մեծ խոսում են ,հայտարարելով,որ տարվում են աշխատանքներ այդ մարդկանց բնակարանով ապահովելու համար,բայց իրականում արդյունքներն իրոք զզվելի են: Ամեն մարդ էլ կարող է սխալվել ու կարող է կյանքի մի ժամանակահատվածում անել այնպիսի մի բան,որ երբեք չէր էլ մտածի այդպիսի բան անելու մասին: Հիմա նրանք ձեր կարիքն ունեն,ոչ թե դուք նրանց,որ նրանց հաշվին գումարներ եք վաստակում ու ծախսում ձեր իսկ հաճույքների համար: Ցավալի պատկերներ եմ տեսնում այսօր քայլելով փողոցում,մեկը գումար է խնդրում, մյուսը` անտեր ու դուրս մուրացկանի պես պարկած է մի <<փափուկ>> տեղում,իսկ մյուսներն էլ արդեն մահվան ճանապարհին են: Ոչ մեկ արժանի չէ նման պատժի,լինի թե հայ,լինի թե թուրք,լինի թե աշխարհի ցանկացած կետի բնակիչ: Ինչպես,որ դու կցանկանայիր ապրել բարեկեցիկ,մի ինչ-որ ժամանակ էլ նրանք են ցանկացել,բայց ափսոս ճանաապարհը նրանց մի ուրիշ ու սխալ ուղղու վրա է կանգնեցրել:

No comments:

Post a Comment