Wednesday, June 1, 2011

Զգացողություններ


Այս օրը իմ համար միշտ կհիշվի,որպես լավագույն ու ամենազգացմունքային օր: 2010 թ-ի հենց այս օրը ,ես առաջին անգամ մասնակցեցի պետական ավարտական քննություններին: Մինչ օրս հիշում եմ ,այն զգացմունքները,լարվածությունը,վախը,ուրախությունը ու մեծ պատասխանատվությունը,որը պատել էր ինձ այդ օրը: Հարազատներս,ընկերներս,բոլորը հավաքվել էին ու աջակցում էին : Բոլորը` այդ թվում ես, փորձում էի թաքցնել այն լարվածությունը,վախը,չգիտեմ ինչքանով էր հաջողվում,բայց փաստն այն է,որ այն խանգարում էր ինձ:
Քննության սկզբում ահավոր խառնաշփոթ էր,չնայած ոչինչ չէր պատահել,բայց եղան դեպքեր,որոնք ազդեցին քննության ընթացքի վրա: Ինչևէ ավարտեցինք ու դուրս եկանք,այդ պահին պետք էր նայել ծնողների դեմքերին,նրանց դեմքերը պատված էր անհանգստությամբ: Առաջին հարցն այն էր,թե ինչպես գրեցիր տղաս կամ աղջիկս: Այնքան հետաքրքիր էր ամեն մի րոպեից հետո նույն հարցներ տրվում: Երևի թե նրանց կհասկանանք այն ժամանակ,երբ մենք կդառնանք ծնող: Ամեն ինչ ավարտվել էր,թեստերը հավաքվել էին ու մնում էր պարզել,թե ինչ գնահատակն էինք ստացել,այդ պահին գտնվում էինք ահավոր լարված վիճակում ու փորձում էին անել ամեն անհնարին բան,որպեսզի ցրենք այդ լարվածությունը,բայց չէր ստացվում,ամեն 10 րոպեն մեկ այցելում էինք կայք,որպեսզի իմանայինք կան պատասխանները,թե ոչ: Ահա եկավ այդ պահը,այդ պահին չգիտեմ, չեմ կարող բացատրել,թե ինչ էր կատարվում մեր հետ,միայն մի օրինակ կարող եմ բերել,որ փորձեցի ստուգեմ,այն էլ չկաորղացա, ձեռքերս դողում էր ու իմ տեղը ստուգեց ընկերներիցս մեկը,ուրիշ ոչինչ չեմ հիշում ,միայն լսել եմ, թե ինչքան եմ ստացել ու ուրիշ ոչինչ,այդ պահին միանգամից զանգել եմ տուն ու ասել գնահատականս ու արդեն իմ միջից թոթափեց այն վախը,լարվածությունը,որը կար դեռևս առավոտյան: Ինչևէ, ամեն ինչ անցյալում է,հիմա ընդունվել եմ ու նոր մարտահրավերներ եմ ընդունում,բայց երբեք չմոռանալով այն օրը,որն անկասկած դասվելու է իմ ամենալավ ու զգացմունքային օրերի շարքում: Բազում մարդիկ ընդունվեցին,սակայն կան մարդիկ,որոնք գտնվում էին բոլորովին հակառակ ճամբարում,այսօր նրանց համար է կարևոր օր,նրանց տրվել է երկրորդ շանս,որը պետք է հասկանան ու ճիշտ քայլեր կատարելով հասնեն արդյունքի: Բոլորին ցանկանում եմ հաջողություն,որպես արդեն այդ ճանապարհն անցած ճամփորդ, ուղղակի ուզում եմ ասեմ զգացեք,թե ինչ պատասխանատվություն է ձեր ուսերին ու ամեն ինչ իրենց տեղը կնկնի,պատճառեք այդ մեծ ուրախությունը ձեր ծնողներին,որոնք ամբողջ կյանքը նվիրել են ձեզ: Այս օրերին մոռացեք ամեն ինչ ու միայն մտածեք,թե ինչ կպատահի,եթե ընդունվեք : Հաջողություն: 

No comments:

Post a Comment