Tuesday, June 14, 2011

Շնորհակալ եմ,որ ստիպեցիր ինձ մտածել:

Ամեն ինչ շատ խառն է: Չգիտեմ մարդիկ ինչ են մտածում,երբ անում են առավել քան մտածված բան դիմացինին նեղություն ու այսպես ասած լոմկա քցելու համար: Ինչ կարող է մարդը դրանից օգուտ քաղել: Չգիտեմ դա իմ համար հիմարություն է: Դրանով իսկ մարդը ցույց է տալիս իր արդեն իսկ ոչ մարդկային հատկությունների մասին: Հաճախ մարդու հետ կարող է խոսես մի տարի, տաս տարի, քսան տարի,բայց մի օր տեսնես նրանից մի այնպիսի քայլ,որը խնամքով թաքցված է եղել նրա մեջ:
Բռավո: Անկասկած կարելի է այդ մարդուն ասել բռավո,որ երկար ժամանակ կարողացել է այն այնպես թաքցնել,որ դու ուղղակի չէիր էլ կարող մտածել դրա մասին: Հաճախ ընկերնեիր հետ կատակելը ունենում է իր դրական կողմը: Շատ բաների մասին դու ինքդ չես կարող զգալ,պարզ է,որ դիմացինդ ավելի լավ կտենա քո թերությունները, քան դու ու ինչպես ասում են կատակի կեսը լուրջ է.  կատակի միջոցով փորձում են ասել այն ինչ չեն ասի հաստատ լուրջ ժամանակ,համենայն դեպս շատերի մոտ է այդպես: Յուրաքանչյուր մարդ ուզում է լինել առողջ,երջանիկ,շրջապատված լինի անկեղծ,ընկարական շրջապատով,ունենալ, մի խոսքով այն ամենը,ինչը նրան կստիպի մտածել ապրելու մասին: Անկասկած բոլորն են թերություններով,չկա անթերի մարդ,մեկին միքիչ շատ են սիրում,մյուսին չեն սիրում և շատերի մոտ դա կարող է թվալ բացասական երևույթ,բայց իմ համար դա այդպես չէ: Ես օրիանկը վերցնում եմ իմ վրա ու պարզաբանում թե ինչու: Այս կյանքում շատ են դժվարությունները,բավական հաճախ այդ դժվարություններն անցնելու համար պիտի դիմես ռիսկի,բայց կարող ես սխալվել,իսկ դա կարող է լինել ճակատագրական ու եթե ինձ չեն սիրում,չունեմ այնպիսի մարդ,որ գիտեմ ինձ սպասում է,ես կգնամ ռիսկի:  Կգնամ քանի-որ սխալվելուց չեմ նայի հետ,չի լինի մեկը,որը ինձ կստիպի սխալիս համար հետ նայեմ ու միգուցե ես ճամփի կեսից արդեն խաղի մեջ չեմ լինի,արդեն պարտված կլինեմ,բայց չեմ մտածի,որ ես հիմա չկամ ու իմ փոխարեն իմ սխալների համար պատասխան են տալիս  սիրելիներս: Չեմ փոշմանի,որ անցել եմ այդ ճանապարհը,այս կյանքում մի բան անելուց ,մի ճակատագրական քայլ անելուց առաջ ես մտածում եմ միշտ դրա մասին:

No comments:

Post a Comment