Monday, June 6, 2011

Համբերությունս սպառվեց:

Շատ անգամ եմ տեսել նման դեպքեր,բայց միշտ զերծ էի մնում մեկնաբանություններից,բայց այս անգամ չեմ կարող լռել:Թեմայի մասին,որ ուզում եմ խոսել Հայաստանում տիրող առեղծվածն է: Հայաստանում արդեն մարդկանց մեջ սերմանվում է խնամի,ծանոթ, բարեկամ կամ գումարի միջոցով գործը առաջ գցելու միտքը:
Այն էլ այն դեպքում է այդպես,որ կշեռքի նժարին դրված է մարդու ամբողջ չարչարանքը,երազանքները,այն մտահաղացումները,որոնք կարող էին կյանքի կոչվել: Շատ դժվար է սովորել գերազանց 4 կուրս,հաջողությամբ պաշտպանել դիպլոմայինը,պետական քննությունները ստանալ 20,անցնել անվճար մագիստրատուրա,բայց ինչ-որ մեկի թեթև ձեռքով ընդամենը մի քանի հարյուրերորդական միավորի պատճառով գնալ բանակ,երբ դու դրա մասին ընդհանրապես չես մտածում,երբ  ապրում ես էն մտքերով,որոնք արդեն կազմել ես ու պատրաստվում ես իրագործել ,բայց ավաղ իմանում ես,որ պիտի դրանք հետաձգես ևս 2 տարով: Ցավոտա,երբ իմանում ես ամեն ինչ եղելա ընկերոջդ կողմից ու ամեն ինչ խլել են քո ձեռքից: Ամեն դեպքում չպիտի այդ պահին հիասթափվել,հուսալքվել ու պիտի շարունակել: Հայաստանում այսպես շարունակելով ոչնչի չենք հասնի,պետք է լինել այն մարդկանց կողմից,որոնք իրոք կարող են իրենց գիտելիքներով հասնել բարձրունքնրի ու օգնել պետությանը,իրենց դիրքերը ամրապնդել ևրոպայում,ոչ թե նպաստել անգրագիտությանը ու թողնել հայրենիքի ապագան կաշառակերների ու թուլամորթների ձեռքին: Միգուցե ես սխալ եմ,ով գիտի,բայց այսպես շարունակելն իրոք սխալ է:

No comments:

Post a Comment