Thursday, June 16, 2011

Հաջողություն քեզ իմ լավ ընկեր:

Այս կյանքւմ ընկերություն ասվածը շատ հարաբերական բան է:Ընկերության մասին բոլորն էլ կարող են խոսել,բայց հարց է,բոլորն են հասկանում,թե դա ինչ է նշանակում: Անկեղծ եմ ասում այսօր արդեն շատ դժվար է ձեռք բերել իսկական ընկեր,առավել դժվար է իսկական ընկերությունը պահպանել:

Այն պետք է լինի փոխադարձ,միակողմանի րնկերությունը,ինչպես թիթեռ, այսօր կա,վաղը կբացակայի: Իմ ընկերների ընտրության հացում շատ անգամ եմ սխալվել,չեմ հերքի:Սակայն սա այդ դեպքը չի: Իմ ընկերներից ամենահավատարիմը,բայց միևնույն ժամանակ ամենանորը,վաղը կարևոր քննության է ու չանրադառնալ այս թեմային չէի կարող:Հիմա շատերը մտածում են,որ ես շտապում եմ ու նրան համարում եմ իմ ամենամոտիկ ընկերներից մեկը,բայց իմ սրտի թելադրանքը,այն ամենը,ինչ կատարվեց, դրան հակասում են,չնայած մի կողմից էլ բոլորն էլ կարող են սխալվել,բայց ես կարծում եմ,ավելի ճիշտ այդպես եմ ուզում,սա այդ դեպքը չէ:Ինչևէ իմ լավ ընկեր,Աստված քո հետ,միշտ իմացիր,ուր էլ լինենք,երբ էլ լինենք,ոչ ժամանակը,ոչ տարածությունը,երբեք չի խանգարի մեր ընկերությանը:Աստված քո հետ:

No comments:

Post a Comment