Wednesday, June 29, 2011

Վեց անհավանական օրեր,բայց ամենաանհավանականը դեռ առջևում է:

Հունիսի 23-29:Օրեր,որոնք անկասկած իմ 17 տարիների ամենաանհավանական օրերի շարքում անպայման կընդգրկվեն: Նշել էի արդեն ,որ գտնվում եմ պրակտիկաների շրջանում:Քանի-որ առաջին կուրս եմ ,դեռևս նմանօրինակ բաների չէի մասնակցել ու չէի պատկերացնում,թե խոսքը ինչի մասին է գնում,անկեղծ կլինեմ,մինչ պրակտիկաների շրջանը սկսվելը,մտածում էի թե,երբ պիտի ավարտվի,բայց հիմա անհամբերությամբ սպասում եմ արդեն երկրորդ շրջանին:Առաջինն արդեն անցյալ է,բայց երբեք չմոռացվող:Հիմա համառոտ կպատմեմ դրանց մասին ըստ օրերի:




Հունիսի-23:Քանի-որ սկզբում նշել էի,որ մինչ պրակտիկան,իմ մտքերում արդեն ավարտի երազանքներն էին,նշեմ,որ դա իր մեծ ազդեցությունն ունեցավ այս պրակտիկայի ընթացքում,մանավանդ,որ այն բավականին անհետաքրքիր էր ու անցնում էր Երևանում:Այցելեցինք Հրազդանի կիրճ,որտեղ պետք է  ծանոթանայինք ապարների հետ: Սակայն ,անկեղծ կլինեմ,ես դրանց հետ ծանոթանալու փոխարեն ծանոաթցա կիրճում գտնվող մի քանի ռեստորանների հետ: Անկասկած իհարկե մենք ուրախ ազգ ենք,բայց կարծում եմ,պետք չէ ուրախությունը ստեղծել բնության հաշվին: Այդ օրը այդքանով բավարավեցինք ու վերադարձանք տուն,իհարկե իմ մոտ դեռ իշխում էր անհավես տրամադրությունը,անկեղծ չէի ուզում վաղը նորից արթնանալ ու գնալ պրակտիկայի:


Հունիսի-24: Հաջորդ օրը,մյուսից տարբերվում էր,երևի թե իր հեռավորությամբ ու միքիչ ավելի հետաքրքրությամբ: Այցելում էինք Արմավիրի մարզի Երասխահուն գյուղ,ծանոթանալու աղուտ-ալկալի հողերի հետ: Հենց սկզբից,փորձեցինք մի բանով զբաղվել,մինչ կհասնեինք տեղ ամեն ինչ ընդանում էր բավականին հանգիստ ու ուրախ տրամադրությամբ:Հասնելուն պես տեսա մի հետաքրքիր պատկեր,որն իրոք գեղեցիկ էր,այն անպայման նկարեցի ու կներկայացնեմ Ձեզ:Հողերը ուսումնասիրելուն պես,պետք է ,մի վայրից մյուս վայրը անցնեինք ոտքով,քանի-որ ավտոբուսն ուներ խնդիրներ: Բավականին տրամադրությունս բարձրացավ,երբ տեսա ընկերներիս պարն ու ուրախությունը ու ասեցի,այո ամեն ինչ դեռ առջևում է: Մասնակցեցի այդ քեֆին ու ծանոթացա բավականին նոր երևույթների ու տարբեր հետաքրքիր վայրերի հետ:Այս օրն էլ այսպես անցավ:










Հունիսի-25: Այոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո:Պրակտիկայի ընթացքում իմ համար ամենահետաքրքիր օրերից մեկը:Երեկվա ուրախ մթնոլորտը մի քիչ ստիպել էր ինձ մտածել պրակտիկայի գալու ու ուրախ անցկացնելու մասին:Անկասկած չսխալվեցի այս անգամ:Նշեմ,որ Հայաստանի շատ քիչ վայրերում էի եղել,ու մտածում էի,որ չեմ տեսնի,բայց սխալվում էի,ընդամենը մեկ օր ու ես տեսա այն ամենը ինչը կարծում էի անհավանական է:Մեկ օրում ավտոբուսով եղա Աշտարակում,Ապարանում,Սպիտակում,Վանաձորում,Սևանում,Հայաստանի արևմուտքով սկսեցի,վերջացրեցի արևելքով:Ճանապարհին ինչեր ասես,որ չենք արել,պարել ,խաղացել,հաց կերել,շատ հետաքրքիր էր ամեն ինչ այդ օրը,իրոք,որ տպավորություններս բավականին լավն էին:Այս օրը միշտ կհիշվի :


Հունիսի-26: Այս օրը այն բացառիկ օրերից մեկն էր,որը մեզ համար հանգստի օր էր: Միայն կասեմ,որ սկզբում եթե ուզւմ էի չգնայի,ապա այս օրը սպասում էի անհամբեր հաջորդ օրվան,որ նորից գնամ պրակտիկայի:


Հունիսի-27: Նորից ու նորից ամենահետաքրքիրներից մեկը: Այցելեցինք Աբովյանի պեռլիտի հանքավայր,Բջնի գյուղ,տեսա բերդը,այն հիասքանչ էր:Վայելեցինք սառնորակ ջուրը Բջնու ,եղանք Հրազդանում,իսկա այնուհետեև Ծաղկաձորում ու ես երբեք,ոչ մի բանի հետ չեմ փոխի իմ ընկերներիս հետ միասին ճոպանուղի նստելն ու սարերից վայրենավարի իջնելը:Օրն ավարտվեց Կեչառիսի հիասքանչ եկեղեցոի այցելությամբ,որն իրոք հիասքանչ ճարտարապետական կոթող էր:


Հունիսի-28: Ամեն ինչ ինչպես ասում են առջում էր:Այս անգամ միակ տարբերություն այն էր,որ փոպե էինք մեր ավտոբուսը,փոխվել էր մարդկանց միջավայրը,կարծում էի,անհաես կանցնի,բայց ինչպես միշտ սխալվեցի,քանի-որ մեր մոտ էր հավաքվել ամենալավ քեֆ անողները:Այնան լավ էր,որ փորձում էին ուրիս ավտոբուսից գալ մեր մոտ,բայց տեղ չկար,ոչ մեկը չէր ուզում հեռանալ այդ ավտոբուսից:Անկասկած այցելել Դիլիջան յուրաքանչյուր հայի ցանկություննէ,տեսնել պարզ լիճը.լինել Հաղարծինի եկեղքցում երազանքի ծաի միջով անցնել ու տեսնել հիասքանչ բնություն,ոչնչի հետ չեմ փոխի:


Հունիսի-29:Այս օրը սկսվեց շատ բուռն:Գիտեինք,որ շատերը փորձելու էին  այսպես ասած գրավել մեր տեղը,բայց դրա համար էլ լուշում կար:Նխորդ օրը վարորդի հետ որոշել էին մեր գռուպայով պահել մի պին կոդ,որի ասելու դեպքում միայն կնստեինք ավտոբուս ու ամեն մտածված բան տվեց իր դրական արդյունքը.նորից նույն գռուպան :Եղանք մի տեղ,բայց ինչպիսի տեղ`Նորավանք:Երբեք կասկած չեմ ունեցել,որ հայ ճարտարապետները լավագույնն են աշխարհում:Կոպեկ քցելը,երազանքի համար քար կպցնելը պատին նկարվելն ու ուրախանալը այս օրվա մեր անբաժան ուղեկիցներն էին:Այսքանով էլ վերջ:


Հ,գ.Վերջում ասեմ,որ ամեն ինչ կատարվել էր բարձր մակարդակկի վրա:Եթե սկզբում շատ էի ուզւոմ այս ամենը ավարտվեր,ապա այսօր արդեն մտածում եմ երկրորդ պրակտիկայի շրջանի մասին:Ինչպես ասում են,եթե ուզում ես իմանաս դիմացինիդ,նրա հետ ճամփա գնա:Այս խոսքերը իզուր չի ասված:Քնի-որ առաջին կուրս էի,իհարկե բոլորին գիտեմ,բայց սա լրիվ ուրիշ էր:Ես հիմա ուղղակի հպարտ եմ,որ այս կուրսի մի մասնիկն եմ ,ամեն բան հիանալի էր ու երբեք չի մոռացվի:Շնորհակալություն բոլորին:

2 comments: