Monday, June 13, 2011

Ապագայի մեծ հույսով:

Չգիտեմ թող ինձ ների իմ հայրենիքը,բայց իմ կարծիքով,եթե չխոսամ այս երևույթի մասին,ավելի վնաս կտամ իմ հայրենքին:Տարածված կարծիք կա,որ Հայաստանը յուրաքանչյուր հայի տունն է: Համաձայնն եմ էտ մտքի հետ: Այսօր վիճակագրությունն այնպիսին է,որ Հայաստանը ավելի շատ լքում են,քան վերադառնում: Պատճառները շատ շատ են ու դրանց մասին եմ ուզում խոսել: Շատ են մարդիկ քննադատում գնացողներին ասելով,որ դուք, որ գնում եք բա ձեր տեղն ովա ապրելու,համաձայն եմ մի կողմից,բայց մյուս կողմից չէ:
Միայն նրա համար,որ ամեն մարդ երազում է,իր կյանքն ունենալ ու ապահովված լինել ամեն ինչով : Այսօր իմ կարծիքով,եթե չունենաս ծանոթ,բարեկամ կամ արդեն իսկ մեծ գումար դիզած,չես կարող ինքնուրույն ապրել ու հասնել քո ուզածին: Իհարկե կան բացառություններ,բայց 90 տոկոսը այս երկրում այդպես է: Հաստատ Եվրոպայում չես տեսնի միայն ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքւմ սկսեն մտածել մարդկանց մասին,միայն այդ ժամանակ հիշեն բնակչի առօրյա հոգսերի մասին: Ամեն ինչ տանում է նրան,որ մենք բավականին հեռու ենք այն մակարդկանին,որն ունի այսօր Եվրոպական նույնիսկ ամենագաճաճ պետությունը: Բայց իհարկե գովելի փաստեր էլ կան ,երբ  տեսնում ես, ասենք 15 տարվա Հայաստանը ու այսօրվա Հայաստանը,դրանց մեջ ահռելի տարբերություն կա: Այսօր բավականին հայեր շուրջ 10 և ավելի տարի չլինելով Հայաստանում մտնում են Հայաստան ու տեսնելով քաղաքը մոլորվում են,քանի-որ տեղի են ունեցել բավականին փոփոխություններ, ինչը անչափ գովելի է,ճիշտ է այն կատարվում է ընտրությունից ընտրություն,բայց ավելի լավ է ուշ քան երբեք:  Եթե ուզում ենք ապրել բավականին լավ ու բարեկեցիք կյանքով,պետք է առաջին հերթին փոխենք մեր մեջ մտած բնավորությունը,որով առաջնուրդվում են շատ մարդիկ << Ամեն ինչ իմն է>>: Այսօր ես ունեմ այս կարծիքը,բայց հավատում եմ,որ վաղը,կամ մի քանի տարի հետո, իմ կարծիքը կփոփոխվի ու այնտեղ  կավելանան դրականները,դուրս շպրտելով բացասականներին:

No comments:

Post a Comment