Monday, May 23, 2011

Ուշացած խոսքեր


Այս թեման ընդհանրապես շատ ցավոտ է  ու բազում մտածմունքների տեղիք է տալիս:: Շատ մարդիկ խոսում են ընկերությունից,բայց չեն հասկանում թե դա ինչ է: Ընկերություն ձեռք բերելը շատ հեշտ է,առավել դժվար է այն պահպանելը:
Այս կյանքը հիմա այնպիսին է ,որ առանց ընկերոջ,որը քո համար ուղղակի թիկունք է,չես կարող հասնել ոչնչի,շատ դեպքերում ասում են, ես մենակ եմ հասել ամեն ինչի,բայց  չէ, չկա այդպիսի բան ,միշտ էլ մեկը կհայտնվի,որ կմիջամտի քո գործերին, կամ դեպի լավը, կամ դեպի վատը: Ընկերության պակաս ունենալ, իմ կարծիքուվ նշանակում է լինել թերի մարդ կամ կես մարդ: Ընկերը այն մարդն է ,որ լրացնում է քեզ որպես  մեկ ամբոջականություն : Լինում են դեպքեր, երբ մարդիկ շահի համար,այս կամ այն մարդկանց հետ ընկերություն են անում, այդ ընկերությունը թիթեռի կյանք ունի,այն երբեք չի կարող լինել մաքուր,պարզ,անկեղծ: Լինելով անկեղծ, միշտ էլ կգտնվի մեկը,ով կհարգի քեզ, քո անկեղծության համար,իսկ լինելով կեղծ,այսպես ասած շահի հետևից ընկնող,դրա վերջը միշտ էլ լավ չի լինի: Մարդիկ կան,որոնք ուղղակի չգիտեմ ոնց բացատրեմ ,շփվում են, նայում են դեմքիդ,ժպտում,իսկ երբ գալիս է պահը նույնիսկ անունդ չեն հիշում: Շատ լավ է,որ մարդը անկեղծ է,առավել լավ է,որ նա երբեք չի երկչոտում դիմացդ ասել այն,ինչ մտածում է:Եղեք անկեղծ: Ընդհանրապես մարդկանց նկատմամբ մի բան ձեռնարկելուց առաջ,մտածեք,որ նույն պարագայում կարող եք լինել դուք:

No comments:

Post a Comment