Saturday, May 28, 2011

Ուր ես դու կորել իմ հին ընկեր:

Այնպես եղավ,որ չէի կարող պատկերացնել,որ ինտերնետի միջոցով կարող էի ծանոթանալ մարդկանց հետ,որոնք իմ համար կդառնային այնքան հարազատ ու սիրելի,որոնց համար նույնիսկ պատրաստ եմ անել ամեն ահնար բան: Համոզված եմ նրանցից ոմանք նույնն են մտածում ու նույն բանն են զգում ինչ ես :
Այնպես դասավորվեց,որ եկավ մի պահ,որ մենք չհասկացանք իրար,վիճեցինք ու ընդամենը 1 վայրկյանում կորցրեցինք այն ընկերությունը,որը մեզ էր կապում իրար հետ: Հիմա կասեք,որ իսկական ընկերները ամեն գնով պետք է կարողանան պահել ընկերությունը: Համաձայն եմ,բայց կան բառեր,որոնք ուղղակի այդ պայքարի համար դառնում են չարիք: Մեր բերանից դուրս ենք թռցնում այնպիսի բառեր,որը մեր դիմացինը չէր սպասի մեզանից : Գիտեմ հիմա դու կարդում ես այս գրածս,ուզում եմ իմանաս,որ ամեն ինչ արել եմ ,ասել եմ ,որ հասկանաս դառը ճշմարտությունը,որ քեզ համար դրանք լինեն սառը քրտինքի պես բան,որ այն սթափեցնի քեզ,ես չէի կարող քեզ խաբել,չէի կարող աչքերս փակել քո սխալների վրա: Ու հիմա,եթե դու նեղացել ես իմ բառերից,իմ,որին համարում էիր քո ամենալավ ընկերներից մեկը,ապա ես ասում եմ կներես, կներես, որ ուղղակի եղել եմ անկեղծ,ինչ էլ լինի ,ամեն պահ,երբ իմ օգնության կարիքը ունենաս,ապա միշտ իմացի,որ ես պատրաստ եմ քեզ ընդունել գրկաբաց իմ լավ ընկեր:

No comments:

Post a Comment