Sunday, July 31, 2011

Ֆիֆա 2014 արդյունքները…

Կայացավ աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը…Բոլորիս համար առաջնային ու կարևոր էր թե ովքեր են  լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցները…

Friday, July 29, 2011

էս ինչ շոգա…Դ

Երևի թե շատերի համար, համար մեկ խնդիրը էս անտանելի շոգից ինչպես պաշտպանվելն է…Իսկապես այս ամառը,մյուսների նման չէ իմ սուբյեկտիվ կարծիքով…Մարդիկ փախչում են Հայաստանից մի քիչ հանգստանալու համար …

Wednesday, July 27, 2011

Աուդի Քափ 2011

Հուլիսի 26-27-ը կայացավ Աուդի Քափը չորս թիմերի մասնակցությամբ…Հուլիսի- 26 ին նախ մրցեցին Բարսելոնա-Ինտերնասիոնալ,ապա Բավարիա-Միլան զույգերը…Երկու խաղերում էլ հիմնական ժամանակում չորոշեցին հաղթողներին ը ամեն ինչ վճռվեց հետխաղյա տասնմեկ մետրանոցներով…

Tuesday, July 26, 2011

Երկու ամսվա ամփոփիչ աշխատանք

free counters free counters
այսօր չգիտեմ ինչու որոշեցի ամփոփել բլոգիս երկու ամսվա աշխատանքը…Ես չէ,որ պետք է դատեմ ու գնահատեմ բլոգիս աշխատանքը ու դրա համար կան վիճակագրական տվյալներ…

Sunday, July 24, 2011

Վերջ դիմակիդ…

Ինչ հիմա կգրեմ ,հավաացեք շատ քչերն են հավատալու ինձ…Ընկերություն թեման շատ ցավոտ թեմա է դարձել շատ շատերի համար…Երբմն ցանկությունս կորումա այս թեմայով խոսալու,քանի-որ ենքան եմ խոսացել,որ մեկա եթե մարդ լավությունա անում մեկա հայերի համար դա միևնույն է,իհարկե,ոչ բոլորնեն այդպիսին…

Հետաքրքիր,բայց միևնույն ժամանակ անբացատրելի…

Կյանքում կան այնպիսի երևույթներ,որոնց հարցի պատասխանը իրոք շատ դժվար է գուշակել…Համոզված եմ,որ գոնե առնվազն մեկ անգամ դուք դեժավիուի մասին կամ լսած կամ էլ սեփական մաշկի վրա զգացած կլինեք

Friday, July 22, 2011

Աղջիկների իրական դեմքը:

Ամեն ինչ չի ,որ պետքա տղաներին մեղադրել:Հարցը գնումա սիրահարվածների մասին,երբ տղան բաժանվում է աղջկանից սկսում են ամենուրեք խոսել,որ տղաները վատն են բոլորը նույն սանրի կտավն են և այլն:

Wednesday, July 20, 2011

Միկա-Վալերենգա:

Ահա վաղը մեր վերջին թիմը կփորձի գոնե մեկ անգամ մեզ ուրախեցնել:

Հայկական ֆուտբոլ:

Այսօր ուզում եմ անդրադառնալ Չլ-ի որակավորման փուլի խաղերի մասին:Երկրորդ փուլից պայքարին միացավ նաև մեր երկրի չեմպիոն Փյունիկը:Խաղից հաշված օրեր առաջ թիմից հեռացան երկու առանցքային խաղացողներ,հարկ է նշել,որ մեկ տարվա ընթացքում թիմից հեռացել էին ութ կարևոր խաղացողներ:

Monday, July 18, 2011

Ֆուտբոլը դարձել է բիզնես:

Ինչպես ես, այնպես էլ շատ մարդիկ համոզված եմ դիտում են Ամերիկայի գավաթի խաղերը:Անկեղծ ասած սկզբնական շրջանում նորմալ չէի հետևում, բյուրականում լինելու պատճառով,բայց վերջին չորս խաղերը նայել եմ ամբողջությամբ:Այ քեզ բան:Իրոք հենց մրցաշարի սկզբից իմ համար պարզ էր դարձել,որ սա ավելի շատ նման է բիզնեսի:Ինչպես կարելի է ունենալ հինգ բարձրակարգ հարձակվողներ, ունենալ իր կազմում աշխարհի լավագույն խաղացողին ու պարտվել:Ամենևին չեմ ուզում նսեմացնել մրցակցին,բայց իրոք արդեն իմ կարծիքով սա նման է բիզնեսի,խոսքերիս ապացույցը երեկ ավելի շատ հաստատվեց,երբ ունենալով բազմաթիվ պահեր ,վերջում ինքդ ես պարտվում այն էլ չիրացնելով ոչ մի հետխաղյա տասնմեկ մետրանոց:Ինչևէ,ֆուտբոլը բիզնես դարձնելու համար մեզ չի,որ պետք է հարցնեն,բայց ցավալի է,երբ այս վիճակում եմ տեսնում այս հրաշք խաղը:

Sunday, July 17, 2011

Գիտեք արդյոք?

Կարծես առաջին նորությունը ինձ ամբողջովին մտցրեց Եվրոպական բժշկության մեջ:Ամեն ինչ ինձ համար դարձել է հետաքրքիր,ու ահա ևս մեկ հետաքրքիր նորություն:Բժշկությունը ապացուցել է,որ կարմիր մազերով մարդիկ ավելի շատ ցավ են զգում քան օրինակ շականակագույն մազերով կամ ավելի մուգ մազերով մարդիկ:Ինչպես նաև կարմիր մազերով մարդիկ քսան տոկոսով ավել անզգայացում են պահանջում քան մյուսները,օրինակ վիրահատության ընթացքում:

Այ քեզ գիտություն:

Հիմա մի բանի մասին կգրեմ,որի մասին անկեղծ ասած առաջին անգամ լսել եմ երեկ:Տերտ մեռնի գիտություն արտահայտությունը իրոք տեղինա ստեղ:Առաջին ագնամ լսելուց հետո մոտս ապշած վիճակ էր:Այ քեզ բան:Իմ մոտ այն կարծիքն է,որ համասեռամոլ ոչ թե դառնում են,այլ ծնվում:Լավ անցնեմ բուն թեմային:Եվրոպայում արդեն բժիշկները կարող են ութ շաբաթական երեխային,որը գտնվում է դեռ մոր փորի մեջ որոշել արդյոք նա համասեառմոլ է,թե ոչ:Միգուցե կարող են լինել մարդիկ,ովքեր լսել էին այս նորության մասին,բայց որ իմ համար ուղղակի բացահայտում էր դա միանշանակ է:Իրոք ,որ գալու է մի պահ,որ արդեն չենք էլ զարմանալու նման նորությունների վրա:

Saturday, July 16, 2011

Հանգստից դեպի բնականոն կյանք

Բարև Ձեզ հարգելիներս:Երևի նկատել եք,որ վերջերս չի թարմացվում նորությունները:Դրա պատճառը նա էր,որ գտնվում էի արձակուրդի մեջ:Այսուհետ պարբերաբար կթարմացվի նորությունները ու կայքը կունենա իր բնականոն տեսքը:Հարգանքներով ադմինիստրացիա: