Wednesday, July 20, 2011

Հայկական ֆուտբոլ:

Այսօր ուզում եմ անդրադառնալ Չլ-ի որակավորման փուլի խաղերի մասին:Երկրորդ փուլից պայքարին միացավ նաև մեր երկրի չեմպիոն Փյունիկը:Խաղից հաշված օրեր առաջ թիմից հեռացան երկու առանցքային խաղացողներ,հարկ է նշել,որ մեկ տարվա ընթացքում թիմից հեռացել էին ութ կարևոր խաղացողներ:
Թիմում մնացել էին ,չորս-հինգ առանցքային խաղացողներ,իսկ մնացածը տասնյոթ-տասնութ տարեկան պատանիներ էին:Անկեղծ ասած պետք է նշեմ,որ սպասելի էր Փյունիկի պարտությունը,բայց այսպես չէի սպասում:Պարտվել ընդհանուր ինը-մեկ հաշվով,իրոք խայտառակություն է:Վերիջիվերջո ներկայացնում ենք մեր երկրի ֆուտբոլը միջազգային արենայում:Իմ համար շատ ցավոտ է,որ հենց երկրի ամենաուժեղ թիմն է,այդպես խայտառակում  մեր երկիրը,բայց ինչ արած հույսով լի սպասենք հաջորդ տարիներին:Եթե մեր երկրի ամենահեղինակավոր թիմն է պարտվում,ապա ինչ կմտածեն մյուս թիմերի մասին:Նայելով Վիկտորիայի մարզչի մամլո ասուլիսը,ցավում եմ ,որ ինչ-որ սովորական մարդ այդպիսի կարծիք է հայտնում մեր ֆուտբոլի մասին:Ինչևէ կարծում եմ պետք է լրջորեն մտածել այս ամենի մասին ու սկսել այնպես անել,որ մյուսների բերանները չբացվեն:

No comments:

Post a Comment