Saturday, December 31, 2011

Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ

Ահա ավարտին է մոտենում 2011 թվականը:Արդեն հաշված ժամեր են մնում,որպեսզի մեր դռներտ թակի նոր տարին,որն անկասկած լին է անակնկալներով ու բացահայտումներով ինչպես գալիք յուրաքանչյուր տարին:Անցնող տարն ամփոփելով,ցանկանում եմ նշել,որ բոլորն էլ անկասկած ունեցել են թե հաջողություններ թե անհաջողություններ:Անցնող տարում եղել են բազմաթիվ անակնկալներ,հիասթափություններ,բայց այսօր կանգուն է այն մարդը,ով կարողացել է հաղթահարել դրանք:Անցնող տարում ստեղծեցի այս բլոգը,ցանկություն ունենալով ուղղակի կիսվել իմ ցանկություններով,մտքերով,չունենալով ոչ մի հետին նպատակ,չգովազդելով իմ բլոգը:Եվ ահա այդ պայմաննորում իմ բլոգը շնորհիվ նաև իմ ընկերների ու բարեկամների ունեցել է շոշափելի հաջողություններ,անցկացնելով անկասկած նաև վատ ծամանակներ,բայց ես այդ ամենից չեմ ընկճվել ու շարունակելեմ պայքարել ու անել իմ սիրած գործերից մեկը:Ահա ավաևտելով թեամն ցանկանում եմ շնորհավորել բոլորի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը,ցանկանալով քաջ առողջություն,երջանկություն և բազում հաջողություններ այս նոր տարում:Թող իրականան բոլորից երազանքները:Հուսով եմ,որ  գալիք տարում ամեն ինչ ու ամեն բան կլինի ճիշտ որոշման արդյունք:Շնորհավորրրրրրրր սիրելիներս:

Friday, December 30, 2011

Մնաց մեկ օր

Արդեն հաշված ժամեր են մնում,որպեսզի մեզ լքի հին տարին ու մեր դռները թակի նոր տարին:Իսկ մեզ մոտ շարունակվում է վիդեոշարքերը:

Thursday, December 29, 2011

Վայելեք!


Հանրահայտ մարդիկ հենց այնպես չեն դառնում հանրահայտ:

Friday, December 23, 2011

Ցունամիից կորած աղջիկը 7 տարի անց տուն է հասել

Երբեմն հրաշքներ տեղի են ունենում ու հենց այդպիսի հրաշք էլ տեղի է ունեցել Ինդոնեզիայում:Աննկարագրելի ցավ ու աննկարագրելի երջանկություն են ապրել այս աղջկա ծնողներն:Երբեմն կյանքում հնարավորություն ունես վայելելու լավ առիփի բերկրանքը:


Հարավարևելյան Ասիայում 7 տարի առաջ տեղի ունեցած հզոր ցունամիի արդյունքում կորել էր ինդոնեզուհի` ութնամյա Վատին: Աղջկա ծնողները վաղուց համակերպվել էին նրա մահվան մտքի հետ:
Ինչպես տեղեկացնում է ինդոնեզական Antara News-ը` հրաշք է տեղի ունեցել` յոթ տարի անց աղջկան հաջողվել է հասնել տուն:
Առաջինը Վատին հանդիպել է պապիկին, քանի որ հիշել է միայն նրա անունը: Վերջինս էլ իսկույն ուրախ լուրի մասին տեղեկացրել է աղջկա ծնողներին:
Ծնողները նրան ճանաչել են նորածին ժամանակ ստացած սպիի շնորհիվ:
Վատին պատմել է, որ ցունամիից հետո ջուրը նրան քշել տարել էր օտար ափեր: Նա մի քանի տարի ստիպված է եղել ստրկություն անել մի կնոջ համար, ով վերջիվերջո թույլատրել է նրան գնալ: Երկար ժամանակ Վատին փողոցում տարբեր մարդկանցից ողորմություն է խնդրել:
Այնուամենայնիվ նրան հաջողվել է տուն հասնել, որի համար նա շատ շնորհակալ է մի վարորդի:

                                                                        Նյութը Թերթ.ամ ի

Sunday, December 18, 2011

Robbin Van Persie(Զինագործ վարպետը)

Հիմա արդեն խոստացված նորույթի մասին:Սկսում եմ գրել բլոգներ ֆուտբոլիստների մասին,այստեղ կներկայացնեմ միևնույն ժամանակ միայն իմ կարծիքները,որը պարտադիր չի համընկնի մյուների կարծիքների հետ:Ամենալեփլեցուն <<թատորններից>>,ամենաբուռն երկրպագուների առջև,սպորտաձևի աճպարարների մասին,այսուհետ հենց այստեղ կլինի իմ մեկնաբանությամբ:Բլոգում կգտնվեն նաև նորություններ,որոնք միգուցե ոչ բոլորին են հայտնի:
Առաջին  բլոգիս գրելու հիմնական մեղավորը դա զինագործների առաջատար Ռոբբին Ֆան Պերսին է:

Thursday, December 15, 2011

Նորույթ:

Այսուհետ կայքում կտեղադրեմ նաև իմ կողմից գրված բլոգներ,որոնք կվերաբերվեն ֆուտբոլիստներին:Հուսամ այս նորույթը դուր կգա բոլորին:

Wednesday, December 14, 2011

AGNA Group: Happy New Year

http://www.agnagroep.com/
Мы хотим поблагодарить Вас и передать наши наилучшие пожелания с Рождеством и пожелать Вам Счастливого Нового Года.

Friday, December 9, 2011

ժԱՄԸ ՎՐԱ ՀԱՍԱՎ

Ահա ժամն է եկել արդեն 01.00 է ու նոր կրքերն արդեն խաղադաշտից փոխանցվում են էկրաններից այս կողմ և հակառակը:

Wednesday, December 7, 2011

Քսաներեք տարի առանց քսաներեք հազարի,մեկ տարի առանց մեկի:

Ու իսկապես պատահում է այն ,ինչ չես ցանկանում,կամ չես պատկերացնում:

Արդեն 23 տարի տանում ենք այս ցավը:


Այսօր արդեն լրացավ 23 տարին,այն ողբալի իրադարձության,որը խլեց շուրջ 25000 մարդու կյանք,ավերեց 29.740 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանի 1/3 -ը:

Monday, November 28, 2011

Որն է մեր ու նրանց տարբերությունը:




Եթե լույս աշխարհ ես եկել,որ միայն գոյատևես, ապա համոզված եղիր, վաղ թե ուշ քեզ տիրելու է այն լքելու գաղափարը:Նյութը,որի մասին մտածում եմ ծագեց ընդամենը մի նկարից,որը քիչ անց կներկայացնեմ Ձեր ուշադրությանը:

Sunday, November 27, 2011

Դու ես իմ ընկերը:

Արդեն այս մարդու ներկայությունը ամեն ինչ ասում է քո կյանքում:Մարդ,որին կարող ես ասել այն,ինչ չես կարող ասել սովորական մարդու:

Saturday, November 26, 2011

Ազատության զինվորը`Մոնթե Մելքոնյան:

<<Ամբողջ աշխարհում կան կեղծ անձնագրերով հայեր`ֆրանսիացու անգլիացու,իտալացու անձնագրերով,բայց նրանք չեն դառնա իսկական հայ,եթե չլինին հայկական անձնագրերով>>  Մոնթե Մելքոնյան:

Wednesday, November 9, 2011

Տես,ինչ սիրտտ ուզումա:

Այս նյութի մասին լսել էի բավականին շուտ,բայց չգիտես ինչու մտքիցս թռել էր:

Tuesday, October 25, 2011

REALMADRID.AM CASTILLA - JUVENTUS.AM | 11-10


Ընդհանուր առմամբ խաղը գոլառատ ստացվեց: Խաղադաշտում տիրում էր մարտական մթնոլորտ: Հավաքվել էին բավականին քանակով երկրպագուներ: Խաղի հենց սկզբից մենք՝ մադրիդիստներս նետվեցինք գրոհի: Չէինք սպասում, որ մրցակիցը կարող է այդքան հեշտությամբ զիջել առաջին խաղակեսը: Երևի հենց մեր գերազանց խաղի շոնրհիվ էր, որ առաջին կեսում հաղթում էինք խաղը 6-1 հաշվով: 

Thursday, October 20, 2011

Բարեգործական հանդիպում` Ռեալի և Յուվենտուսի երկրպագուների միջև

Ֆուտբոլը չի սահմանափակվում խաղադաշտում, այն անընդհատ տարածվում է ընդհուպ մինչև մեր սրտերը` դառնալով մեր կյանքը, մեզ` երկրպագուներիս դարձնելով իր անբաժան մասնիկը:

Tuesday, October 18, 2011

Նայեք,որպես տաղանդի:(18+)

Տաղանդներն այքան շատ են այս կյանքում,որ արդեն չես կարող զարմանալ նույնիսկ այսպիսի բաների վրա:

Thursday, October 13, 2011

Ձեզ եմ ներկայացնում մի պատմություն,որտեղ հիմնովին ներկայացված է,թե ինչպես մեկ անձը կարող է խլել շուրջ 10 մլն մարդու երազանքը:



Այնպիսի ոգևորություն,ինչպիսին կար հայերիս մոտ խաղից առաջ,երբեք չէի տեսել:Դեռևս խաղին մի քանի ժամ կար,բայց արդեն չէի դիմանում:Վերցրեցի ատրիբուտներս ու շտապեցի քաղաք:Քաղաքում, սկզբում դեռ չկար այն ֆուտբոլային ռիթմը,այն տրամադրությունը,որը պետք է լիներ,բայց դա  տևեց ընդամենը մի քանի ժամ

Monday, October 10, 2011

Ճակատամարտ,որը կլինի վերջինը:

Ահա եկավ:Եկավ և ժամանակն է արդեն խոսելու հենց այս մասին:

Sunday, October 9, 2011

Saturday, October 8, 2011

Հայաստանը դու ես:

Լրիվ հիմա արժանի եմ համարում այս երգը բազմաթիվ անգամ լսելը:

Հայաստանը գործի կեսն արել է:

Հիմա ցանկանում եմ անդրադառնալ,երեկվա խաղի մասին:Նախ ասեմ,որ շատ ուրախ եմ ու հիմա եմ հասկանում թե ինչ ճիշտ որոշում էր,խաղը դաշտում նայելու գաղափարը:Ուղղակի հիանալի մթնոլորտ էր տիրում դեռևս խաղից առաջ:

Tuesday, October 4, 2011

If only

Կինո,որը արժե դիտել մի քանի անգամ,այն իր հետաքրքրությամբ ստիպում է կլանված մնալ էկրանի առջև մինչ վերջին րոպեն:

Friday, September 30, 2011

Այ քեզ համար:

Կրկեսի 5-րդ միջազգային փառատոնում, իրենց ելույթով բոլորին զարմացրել են ամերիկահայ Սեյրանյան քույրերը:Մրցույթին,նրանք ներկայանում էին կաուչուկե քույրեր անվանմամաբ:Այս համարը,երբեք դեռ ոչ ոք չէր արել:Առաջարկում եմ դիտեք ու հիանաք ինքներդ:

Նրանց համար,ովքեր դեռ չեն համոզվել:


Կյանքն այնպիսի բան է,որ երբեք չես կարող պատկերացնել,թե ինչ կարող է լինել քո հետ:Շատ չեմ խոսի,իմ փոխարեն միայն հիմա կխոսի այս վիդեոն:ՈՒղղակի շատ շնորհակալություն ու բռավո եմ ասում Բահ տիին:Հատուկ նրանց համար,ովքեր դեռ չեն համոզվել:

Հալալա քեզ:Այ քեզ կոկորդ:

Ռումինական ռադիոյի մեկնաբան Իլե Դոբրեն գոլ բղավելու աշխարհի նոր ռեկորդակիր է: Նրա 27 վայրկյան տևողությամբ գոլը 8 վայրկյանով գերազանցել է նախկին` արգենտինացի մեկնաբանին պատկանող ռեկորդը:

Thursday, September 29, 2011

Այ քեզ ցատկ:

Լոնդոնում ահա այսպես են պատրաստվում 2012 ի օլիմպիական խաղերին:Լավ հիշեք այս մարդու անուն ազգանունը,ինչպես նաև դեմքը:Նա կարծում եմ մեդալի իրական հավակնորդներից կլինի:

ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՊԻԿԵԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԳՏԱՎ


Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, Պիկեի հետ ավտոկայանատեղում հանրահայտ լուսանկարից հետո, կրկին նմանատիպ լուսանկարում է հայտնվել: As-ը գրում է, որ Իբրահիմովիչը վերջապես գտավ մեկին, ով կարող է օգնել նրան մոռանալ Պիկեին:Հղումը`տոտալֆուտբոլ.ամ-ի

ԴԱՆՆԻՆ «ՄԻԶԵՑ» ԴՐՈՇԱԿԻ ՎՐԱ

Պորտուգալացին պորտուգալական թիմի դարպասը գրավելուց հետո գոլն այսպես նշեց:Հղումը`տոտալֆուտբոլ.ամ-ի

ԴԺԵԿՈՆ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ ԼԱՄԻ ԳՐՔԵՐԸ – ՎԻԴԵՈ

Էդին Դժեկոն, հավանաբար, չի կարդացել Ֆիլիպ Լամի ինքնակենսագրական գիրքը, որտեղ գերմանացին, հերքելով բոլոր շշուկները, պնդում է, որ միայն կանանց է սիրում:Հղումը`տոտալֆուտբոլ.ամ-ի

Wednesday, September 28, 2011

Պարույր Սևակ`Սիրահարված եմ:

Բնաստեղծ,որի մասին կարելի է ժամերով, նույնիսկ օրերով խոսալ

Հայ ենք,երբեք չենք փոխվի:

Շատ արդիական թեմա:Անկեղծ եմ ասում պահ է գալիս հպարտանում եմ,որ հայ եմ ,պահ է գալիս`ոչ:Կարող է շատերն ասեն,որ հիմա այս ինչ բաներ եմ գրում,բայց պիտի ասեմ այն ինչ կատարվեց հետս մի քանի օր առաջ:Այնպես ստացվեց,որ դասերից հետո գնում եմ աշխատանքի ու փորձում ինքս իմ սեփական գումարը վաստակել,քանի որ չեմ կարող դառնալ ընտանիքիս համար բեռ ամբողջ կյանքում:

Նիդեռլանդներ`աչքը թող դուրս գա,անունը`ոչ:

Այսօր արդեն բավականին ժամանակ է մտածում եմ ինչի մասին գրեմ,բայց մի նորմալ, կարգին թեմա չէի կարողանում գտգնեի:

Sunday, September 25, 2011

Շնորհավոր ծնունդտ, 16 ամյա հրաշք:

Անկեղծ լինեմ մի քանի րոպե առաջ մտածում էի ինչ գրեի,բայց մտքերս խառն էին ու չկար մի բան,որ հստակ կուզենայի գրեի,բայց ահա մի նամակը փոխեց ամեն ինչ:

Friday, September 23, 2011

Հայաստանը Մենք ենք:

Պոստերումս մեկում անդրադարձել էի Հայաստանի անկախության մասին ու խոստացել,որ կգրեմ ավելին քան այդ պոստում գրեցի

Monday, September 19, 2011

A Walk To Remember me!

Անկեղծ կլինեմ շատ քիչ եմ նայում կինոներ,զուտ նրա համար,որ ինձ ոչ բոլորն են դուր գալիս,ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա:Այսօր ընկերներիցս մեկի հետ խոսք գնաց,թե ինչ է անում ,պատասխանեց կինո եմ նայում,միանգամից չգիտեմ խի հարցրեցի ինչ կինո,նա պատասխանեց` ռեմեբեր մե:Անկեղծ լինեմ, միանգամից անունը կինոյի կարծես ինձ ստիպեց ասել,որ ես էլ պետք է նայեմ այս կինոն ու անպայման դիտեցի:

Sunday, September 18, 2011

Ես առանց քեզ:

Երբևէ կյանքում լինում են պահեր,երբ ուզում ես կիսվել, ուզում ես մեկի հետ խոսել,բայց չես կարող,բայց չես ուզում,որ բոլորն էլ իմանան, կամ էլ չկա այդ մարդը,որի հետ կարող ես կիսվել:Այսօր այդ օրն է:Մտքերս խառն են,այնքան բան եմ մտածում,այնքան տարբեր երևույթներ են տիրել ինձ:Մի պահ ուզում եմ մոռանալ ամեն ինչ ու գնալ քնելու,բայց չի ստացվում,չի լինում փախնել այս հոգսերից:

Հայաստանը Ես եմ:

Այո,այս կարգախոսն է ընտրվել այս անգամ:

Saturday, September 17, 2011

Կյանքում ամեն բան էլ հնարավորա,միայն պետք է կարողանալ լինել ուժեղ:Այսպիսի եզրակացության եմ եկել դեռ  շատ շուտվանից,երբ ինքս ընկել եմ նույն դրության մեջ,բայց այսօր հետաքրքիր էր,բայց ոչ ցանկալի,տեսնել,մոտիկ ու ծանոթ մարդկանց նույն իրավիճակում:Ցավալի է,բայց նորից ու նորից սեր:

Monday, September 12, 2011

երկամյա հրաշք,շնորհավոր ծնունդտ:

Այսօր արդեն սեպտեմբերի 13-ն է,գուցե շատերի համար սովորական օր է,բայց շատերի համար էլ՝ուրախության օր:

Thursday, September 8, 2011

Նա ուներ մեր կարիքը

Մի քանի օր առաջ ներկայացրել էի մի երեխու պատմություն,որի կյանքը կախված է մեզանից:

Saturday, September 3, 2011

Հոլանդիա-Սան Մարինո՝11-0

Շարունակում է իրեն խայտառակել Սան Մարինոյի հավաքականը:

Friday, September 2, 2011

Ուեֆա Եվրո 2012,որակավորման փուլ՝Անդորա- Հայաստան՝0-3

Վերջապես ահա երկար դադարից հետո նորից լավ խաղ ու լավ արդյունք,որը շարունակում է հույսեր տալ մտածելու երկրորդ տեղի մասին:

Լեռնային Ղարաբաղ՝20

Ահա եվ եկավ սեպտեմբերի 2-ը:

Wednesday, August 31, 2011

Ում համար սպասելի, ում համար անսպասելի,բայց եկավ սեպտեմբերի 1-ը

Ահա, և արդեն սարերի հետևում չէ 2011-2012 ուս. տարվա սկիզբը,ընդամենը հաշված ժամեր ու արդեն պատմություն կդառնա այս տարվա սեպտեմբերի մեկը:

Tuesday, August 30, 2011

Փրկենք 5-ամյա Էլենի կյանքը:

«5-ամյա Էլենը հիվանդ է: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են քաղցկեղ: Նրա բուժումը հնարավոր չէ իրականացնել Հյաստանում, այլ պետք է փոքրիկին բուժել Գերմանիայում, ինչի համար մեծ գումար է պահանջվում»,- կարդալով այս տողերը Փրկենք 5-ամյա երեխայի կյանքը ցնցվեցի, ինչքա՜ն է երիտասարդացել հիվանդությունները, իսկ բուժման համար այնքան գումարներ են հարկավոր, որ մարդ սարսափում է, չգիտի, թե ինչպես օգնի իր երեխային ու ստիպված հայցում է օտարների կարեկցանքը: Այնուհետև մայրը տեղեկացնում է.«Երեխան ծնվում է  սրտի արատով, որի համար վիրահատվել է ինն ամսականում: Վիրահատությունը տևել է 4.5ժամ: Երբ Էլենն արդեն երեք տարեկան է եղել նրան երկրորդ անգամ են վիրահատել. նա վիրահատական սեղանին այս անգամ պառկել է 5.5 ժամ: Վիրահատությունը հաջող էր անցել ու մենք երջանիկ տուն ենք վերադարձել»:

Հինգ ամյա հրաշամանուկը ունի մեր կարիքը:

Կյանքը այնքան բարդ լաբիրինթոս է,որ ոչ ոք չի պատկերացնում:

Monday, August 29, 2011

Տարիները հեռացան,անցան, գնացին:

ամեն մի օր անցնելուց մարդ չի մտածում,որ անցավ ևս մեկ օր,բայց,գոնե տարին մի քանի անգամ դա զգում ես:

Նույնիսկ ամենամեծ սերը` երազանք է:

Երազներ,կարոտ,արդարություն,անարդարություն,սեր,երջանկություն,ինչա ես ամեն ինչը,մարդ կա գիտի,մարդ կա չգիտի,մարդ էլ կա,որ ոչ մի բան էլ չի ուզում իմանա:

Friday, August 26, 2011

Կայացավ նաև Եվրոպայի լիգայի վիճակահանությունը

Այսօր կայացավ նաև Եվրոպայի լիգայի խաղարկության վիճակահանությունը…

Thursday, August 25, 2011

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը՝Լեո Մեսսին է…

Այս տարի առաջին անգամ ուեֆան որոշել էր ընտրեր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին…

չեմպիոնների Լիգայի 2011-2012 վիճակահանությունը:

Կայացավ չեմպիոնների լիգայի վիճակահանությունը,ձեզ ենք ներկայացնում արդեն իսկ ձևավորված խմբերը: