Sunday, December 18, 2011

Robbin Van Persie(Զինագործ վարպետը)

Հիմա արդեն խոստացված նորույթի մասին:Սկսում եմ գրել բլոգներ ֆուտբոլիստների մասին,այստեղ կներկայացնեմ միևնույն ժամանակ միայն իմ կարծիքները,որը պարտադիր չի համընկնի մյուների կարծիքների հետ:Ամենալեփլեցուն <<թատորններից>>,ամենաբուռն երկրպագուների առջև,սպորտաձևի աճպարարների մասին,այսուհետ հենց այստեղ կլինի իմ մեկնաբանությամբ:Բլոգում կգտնվեն նաև նորություններ,որոնք միգուցե ոչ բոլորին են հայտնի:
Առաջին  բլոգիս գրելու հիմնական մեղավորը դա զինագործների առաջատար Ռոբբին Ֆան Պերսին է:







Սկսեմ նրանից,թե ինչու հենց առաջինը խոսեցի այս ֆուտբոլիստի մասին:Բոլորին է հայտնի,որ այս տարի Արսենալը զրկվեց իր երկու առաջատարներից`ֆաբրեգասից ու Նասրիից ու եթե Ֆաբիի հեռանալը քիչ թե շատ կարելի է մի քիչ հասկանալ,բայց ահա Նասրիի հեռանալը ինձ համար համենայն դեպս այդքան էլ պարտադիր չէր:Նկատելի էր այն անկումը,որ պետք է լիներ,բայց ինչպես յուրաքանչյուր մարտունակ ու լավ թիմին է հատուկ,նրանք կարողացան վերականգնվել ու հենց այդ վերականգնողներից մեկն էլ Ֆան Պերսին էր:Նա իսկական մարտիկ է,որը,նույնպես կարող էր հեռանալ,բայց դա չարեց,քանի որ այս թիմը նրա կողքին էր,երբ նա գտնվում էր ծանր իրավիճակում:Մնաց ու սկսեց դառնալ թիմի իսկական առաջատարը ստանձնելով նաև թիմի ավագի պարտականությունները:Ամեն ֆուտբոլիստ չի,որ այսպես կվարվեր այս իրավիճակում,սա խոսում է նրա հավատարմության ու իսկական պրոֆեսիոնալիզմի մասին,հենց սա ստիպեց ինձ գրել այս բլոգը,իսկ իր մնալն ու լավ խաղը ուղղակի ստիպում են իր խաղընկերներին ու Արսենալի երկրպագուներին հպարտանալ իրենով,ինչում կարող եք համոզվել Էվերտոնի դարպասը խփած գոլից հետո Դարպասապահի արարքից,ու իր խաղընկերների խոսքերից:Արսենալը անգլիական կոնկուրսում զբաղեցնում էր չորրորդ տեղը,անցկացնելով տասնհինգ խաղ քսանինը թիմերի մեջ:Իրադարձություններից ելնելով Արսենալի հաջողությունները կախված են Ֆան Պերսիից`Արսենալի ավագից:Առաջատարի համար սա ամենալավ մրցաշրջանն էր,քան երբևէ,իր ողջ կարիեռայի ընթացքում:Թիերի Անրին մոռացել էր,որ 2004 թ-ին 39խաղում խփել է  34 գոլ Արսենալի համար: Այս տարիշում Ման Սիթիի ու Ասթթոն Վիլլայի հետ ղախերում հիմնական դերը Ֆան Պերսիին էր:Ֆան Պերսիի հիմնական ուժը նա է,որ նա դառնալով թիմի ավագը սկս էլ է լավ խաղալ:Նա այս մրցաշրջանում 15 խաղում խփել է նույնքան գնդակ,դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ:Նրա հիմնական ցավը այն է,որ պարտվել են առաջնության սկզբում Յունայթեդին 8-2 հաշվով:Ֆան Պերսին այս տարում առաջին անգամ աշխարհում օգտագործել է ՋՓՍ սիստեմը,մինչ այս ոչ մի թիմում այս սիստեմը չի օգտագործվել:ՋՓՍ սիստեմը կոմպյուտրով ցույց է տալիս,թե որքան է խաղացել խաղացողը ու ինչքան կարող է խաղալ մյուս խաղին.ինչքան արդյունքներ է տվել ֆուտբոլիստը:Ֆան Պերսին ասում էր,որ սիստեմը ցույց է տվել,որ ինքը կարող է խաղալ,երեք ամբողջական խաղ,որը հիմնականում արել էր անցած տարի:Արսենալ Օլիմպիկ խաղում Պերսսիին թվացել է,որ ինքը կարող է խաղալ ամբողջ խաղը,բայց համակարգը ցույց է տվել,որ կարող է խաղալ միայն երեսուն րոպե:Մինչ հանդիպման սկիզբը նա հիմնական կազմում էր,բայց միայն տասնհինգ րոպե առաջ Արսեն Վենգերը իսկապես հավատացել է համակարգին ու նա խաղը սկսել է պահեստայինների նստարանից:Սպորտ քննադատողները Ֆան Պերսիին տեսնեւմ են դարի լավագույն խաղացողների շարքում:Նա իր հասակակիցների համեմատ մի քանի տարի առաջ է խաղամակարդակով:Մի քանի տարի առաջ,երբ Ռոբբին Ֆան Պերսին խաղում էր Ֆայնորդում,որի գլխավոր մարզիչն էր այսօրվա հոլլանդիայի հավաքականի մարզիչը`Բերտ Ֆան Մարվեյկը,Ռոբբինի պահվածքը սկսեց դուր չգալ Ֆան Մարվեյկին ու նրա ու Ռոբբինի հարաբերությունները սկսեցին վատանալ,բայց ահա այդ տարում Ռոբբինը հայտնվեց Արսենալում ու Ֆան Մարվեյկը փորձեց չար խաղ խաղալ նրա դեմ,մեղադրելով նրան բռնաբարության մեջ,բայց  դա ուղղակի Մարվեյկի կողիմց կազմակերպված չարությունն էր,որն այսօր արդեն անցյալում է:Այս ամբողջ ժամանակ Արսենալը նրա կողքին էր ու հիմա Ռոբբինը փոխհատուցում է իր թիմին: Ահա այսպիսին է նա,այն ֆուտբոլային տաղանդը,որը այսօր խաղադաշտում հրաշքներ է գործում:Երևի թե քչերին է հայտնի,որ Ռոբբին Ֆան Պերսին մասամբ ունի Մարոկական արմատներ:Նրա հայրը Հոլանդացի է,իսկ մայրը`Մարոկկացի:Կինը նույնպես Մարոկկացի է,ունեն մեկ երեխա:
Մյսքանը այս հրաշք ֆուտբոլիստի մասին,նա իր պահվածքով ու խաղով համենայն դեպս ինձ համար լավագույններից է աշխարհում:




No comments:

Post a Comment