Friday, December 23, 2011

Ցունամիից կորած աղջիկը 7 տարի անց տուն է հասել

Երբեմն հրաշքներ տեղի են ունենում ու հենց այդպիսի հրաշք էլ տեղի է ունեցել Ինդոնեզիայում:Աննկարագրելի ցավ ու աննկարագրելի երջանկություն են ապրել այս աղջկա ծնողներն:Երբեմն կյանքում հնարավորություն ունես վայելելու լավ առիփի բերկրանքը:


Հարավարևելյան Ասիայում 7 տարի առաջ տեղի ունեցած հզոր ցունամիի արդյունքում կորել էր ինդոնեզուհի` ութնամյա Վատին: Աղջկա ծնողները վաղուց համակերպվել էին նրա մահվան մտքի հետ:
Ինչպես տեղեկացնում է ինդոնեզական Antara News-ը` հրաշք է տեղի ունեցել` յոթ տարի անց աղջկան հաջողվել է հասնել տուն:
Առաջինը Վատին հանդիպել է պապիկին, քանի որ հիշել է միայն նրա անունը: Վերջինս էլ իսկույն ուրախ լուրի մասին տեղեկացրել է աղջկա ծնողներին:
Ծնողները նրան ճանաչել են նորածին ժամանակ ստացած սպիի շնորհիվ:
Վատին պատմել է, որ ցունամիից հետո ջուրը նրան քշել տարել էր օտար ափեր: Նա մի քանի տարի ստիպված է եղել ստրկություն անել մի կնոջ համար, ով վերջիվերջո թույլատրել է նրան գնալ: Երկար ժամանակ Վատին փողոցում տարբեր մարդկանցից ողորմություն է խնդրել:
Այնուամենայնիվ նրան հաջողվել է տուն հասնել, որի համար նա շատ շնորհակալ է մի վարորդի:

                                                                        Նյութը Թերթ.ամ ի

No comments:

Post a Comment