Tuesday, October 25, 2011

REALMADRID.AM CASTILLA - JUVENTUS.AM | 11-10


Ընդհանուր առմամբ խաղը գոլառատ ստացվեց: Խաղադաշտում տիրում էր մարտական մթնոլորտ: Հավաքվել էին բավականին քանակով երկրպագուներ: Խաղի հենց սկզբից մենք՝ մադրիդիստներս նետվեցինք գրոհի: Չէինք սպասում, որ մրցակիցը կարող է այդքան հեշտությամբ զիջել առաջին խաղակեսը: Երևի հենց մեր գերազանց խաղի շոնրհիվ էր, որ առաջին կեսում հաղթում էինք խաղը 6-1 հաշվով: 
Երկրորդ կեսում նոր շունչ ստացած «արմենտուսցիները» սկսեցին ցուցադրել գեղեցիկ խաղ: Կազմակերպում էին փոխնիփոխ գրոհներ: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում սկսեցին արագորեն կրճատել հաշվի տարբերությունը՝ հասցնելով այն նվազագույնի՝ 8-7, 9-8: Հատկանշական է, որ մեր թիմը ողջ խաղի ընթացքում հետապնդողի դերում չի հայտնվել: Մոտենում էր խաղի ավարտը: Հաշված րոպեներ հետո կլրանար հատկացված ժամանակը, իսկ հաշիվը 10-10 էր: Յուրաքանչյուրի կոպիտ սխալը կարող էր վճռորոշ լինել: Հուրախություն մեզ՝ մենք զերծ մնացինք նման սխալներից: Հանդիպման վերջին րոպեին «արմենտուսների» դարպասապահի կոպիտ սխալից հետո գնդակը հայտնվեց կրակագծում կանգնած Հար8ի մոտ, ով առանց վարանելու գնդակը գլորեց ցանցը: Թնդում էր ամբողջ «սպիտակների» բանակը: Բոլորս շտապում էինք շնորհավորել միմյանց: 
Առանջին կեսի մասին կասեմ, որ բոլորս էինք գոհ մեր խաղից: Ահա երկրորդ կեսում մի տեսակ անվստահության գործոնը շատացավ, սակայն իրադարձությունները դասավորվեցին հուրախություն մեզ: Իմ և բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում ժամանած երկրպագուներին և հակառակորդ թիմին՝ Juventus.am-ին: Շնորհակալություն լարված, գոլառատ, դիտարժան խաղի համար:
Realmadrid.am-ի կազմը.
1. Երվանդ (Ա)
2. Գալուստ (Դ)
3. Արամ
4. Գարո
5. Հովո
6. Սաքո
7. Գոքոր
8. Հար8
9. Իշխան
10. Հայկո
Գնահատականներ.
Սաքո-9.5 - Անցկացրեց փայլուն հանդիպում: Գործում է խաղային որ օղակում պատահեր: Չէր կորցնում իր դիրքը: Դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Հար8-9 - Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնված այս տղան հաղթանակ բերեց թիմին: Գեղեցիկ փոխանցումներ էր կատարում և դարձավ ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ:
Գարո-9 - Երկու ուժգին հարվածներից հետո հակառակորդ թիմի դարպասպահը անզոր էր որսալու գնդակը: Նույնպես հիանալի հանդիպում անցկացրեց: Պայքարում էր երկրորդ հարկում: Ստացավ փոքրիկ վնասվածք դեմքի հատվածում: 
Հովո-9 - Թիմակիցների հետ գեղեցիկ պատ-փոխանցումները հանգեցնում էր վտանգավոր պահերի և գոլերի: Շատ լավ էր զգում դաշտը և հարվածի ուժգնությունը: Արդյունավետ խաղ խաղաց:
Գալուստ-8.5 - Դարպասապահը արդարացրեց բոլորիս սպասելիքները: Առաջին խաղակեսում հոյակապ սեյվերից և գնդակի հետ մղումներից հետո նա շարունակում էր վստահ խաղ ցուցադրել երկրորդ կեսում:
Իշխան-8 - Լավ համագործակցում էր խաղընկերների հետ: Դարձավ երկու կարևոր գոլի հեղինակ: Կատարում էր նրբանկատ փոխանցումներ:
Գոքոր-7 - Խաղաց խաղաժամանակի 15-20 րոպեները: Սկզբում գործում էր պաշտպանությունում, մեկ-մեկ միանում գրոհներին: Սահանկումներով և մի փոքր խախտումներով մի քանի անգամ կասեցրեց սուր հակագրոհները: Թիմակիցները գոհ էին առաջին կեսում նրա ցուցադրած խաղից:
Երվանդ-7 - Սառնասրտորեն պայքարում էր ամեն գնդակի համար: Գործում էր շատ արագ: Նրա լավագույն խաղերից չէր, բայց փոխարենը թիմի ավագը կատարում էր ճիշտ փոփոխություններ:
Արամ-7 - Արամը ունեցավ մեկ-երկու գոլային դրվագներ: Փորձեց գեղեցիկ հնարքով գրավել դարպասը, բայց դարպասպահը վստահ էր գործում: Կատարեց գեղեցիկ փախանցումներ ձախ ոտքով:
Հայկո-6.5 - Մի քանի անգամ փակեց հեռվից եկող գնդակների ճանապարհը: Հարվածեց դարպասին, որոնց մի մասը շեղ էր ընթանում կամ դարպասպահն էր իր դիրքերում: Վատ չէր:

Առաջ Մադրիդ ! ! ! Առաջ Արքա ! ! !

No comments:

Post a Comment