Thursday, October 13, 2011

Ձեզ եմ ներկայացնում մի պատմություն,որտեղ հիմնովին ներկայացված է,թե ինչպես մեկ անձը կարող է խլել շուրջ 10 մլն մարդու երազանքը:



Այնպիսի ոգևորություն,ինչպիսին կար հայերիս մոտ խաղից առաջ,երբեք չէի տեսել:Դեռևս խաղին մի քանի ժամ կար,բայց արդեն չէի դիմանում:Վերցրեցի ատրիբուտներս ու շտապեցի քաղաք:Քաղաքում, սկզբում դեռ չկար այն ֆուտբոլային ռիթմը,այն տրամադրությունը,որը պետք է լիներ,բայց դա  տևեց ընդամենը մի քանի ժամ
:Արդեն իսկ հայտնվելով օպերայում նկատեցի այն,ինչ ցանկանում էի տեսնել`երաժշտություն,հեռուստացույց, նույնիսկ երկու հատ,բավականին ուրախ տրամադրություն:Հետաքրքիր էր հայերին տեսնել ուրախ,անկախ սեռից,տարիքից,բոլորն ապրում էին ֆուտբոլային տրամադրությամբ ու բոլորի շուրթերից ֆուտբոլ,գնդակ,Հայաստան,մեր ֆուտբոլիստներին հալալ է ու նման արտահայտություններն անպակաս էին:Խաղից առաջ արդեն ասեցի,որ հնչում էր երաժշտություն,որը լսելիս այնպիսի երջանկություն էի ապրում,այնպիսի հպարտություն,որն ուղղակի անկարող եմ բառերով արտաբերել կամ պատմել,այդ երգի վերնագիրը`ֆուտբոլիստն եմ Հայաստանի,մնացածը արդեն ավելորդ է:Արդեն հաշված րոպեներ էին մնացել խաղի սկսվելուն,երբ սկսեցինք պարել,երկրպագել,գոռալ,տրամադրություններս ուղղակի հիանալի էր:Վերջապես եկավ ժամանակը խաղի սկսվելուն:Հայաստան առաջ:Այս խոսքերն էին բոլորի շուրթերից հնչում:Ամեն ինչ հիանալի էր,բոլորս երգում,պարում ուրախանում էինք,բայց.........Այս բայցի հետևում ունեմ մի քանի ժամվա,նույնիսկ օրվա վրդովմունք,կատաղություն:Բայց ահա եկավ մի պահ,երբ Իսպանիայի եսիմ,որ գեղերից մեկից բերված մցավարը,որին չգիտես անհայտ արժանիքների համար համարում են լավագույն մրցավարներից Եվրոպայում,<<խլեց>> ու նվիրեց հաղթանակը Իռլանդիային:Մինչև հիմա ուղղակի չգիտեմ,ինչ ասեմ էտ անտերին,իմ համար նա դարձավ թշնամի:Բ խմբում բոլորի հավաստմամբ լավագույն խաղը ցույց տված թիմը տուժեց մի կներեք <<ոչխարի>> պատչառով,ով իրավունք չունի նույնիսկ հանդիպում վարի իսպանիայի ցածրագույն դիվիզոիններում:Անցնենք առաջ,չեմ ուղում խոսել արդեն սրա մասին,քանի որ անցածն անցած է,չնայած մենք բողոքարկելենք,բայց անկեղծ լինեմ չունեմ ոչ մի հույս Միշել Պլատինիից:Բազմաթի կայքեր,հայտնի թերթեր,իրենց հոդվածներում,միաբերան նշում են,որ մրցավարի սխալը վերցրեց Հայաստանից Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունքը,բայց ամեն ինչ չի,որ այս կյանքում արդար է:Ինչևէ,արդեն ավարտելենք մեր մրցելույթները և եթե ինձ ասեին առաջնությունից առաջ գրավելու ենք երրորդ տեղը,ես ուղղակի չէի հավատա:Հպարտ եմ մեր տղաներով,մեր մարզչով,բոլոր նրանցով,ովքեր այս թիմին այպսիսն են դարձրել:Հպարտգ եմ Հայաստանի ֆուտբոլի հաղթանակով:Վերջում կներկայացնեմ մի քանի վիդեոներ,որոնք ուղղակի առանց մեկնաբանությունների:

6 comments:

  1. Mi ban asem!!!! Shat lav er grvac u en myusnern el aranc share anelu kardacel ei u shat lav er!! Apres!!!!!!!!!!!!! bAYC ES XAXN EN INCHEEEEEEEEEEEER!!!!!!! Es vor shat vat ei!!!!!!!!!!!!!!!

    ReplyDelete
  2. Haykuhi mersi shat!Esel chem uzum xosam,vor xosam uxxaki mtqums inch ga kasem,dra hamar lrum em:

    ReplyDelete
  3. ha es el !!!! El cehm el dimanum esor mi angam arden mi hat char em artasanel!!!!1

    ReplyDelete