Thursday, October 20, 2011

Բարեգործական հանդիպում` Ռեալի և Յուվենտուսի երկրպագուների միջև

Ֆուտբոլը չի սահմանափակվում խաղադաշտում, այն անընդհատ տարածվում է ընդհուպ մինչև մեր սրտերը` դառնալով մեր կյանքը, մեզ` երկրպագուներիս դարձնելով իր անբաժան մասնիկը:
Իրոք, այսօր իրենցից մեծ ուժ են ներկայացնում ֆան ակումբները, սակայն այդ ամենը ավելի հրաշալի է դառնում, երբ 2 գերակումբների երկրպագուների ակումբներ մի պահ կտրվում են մեծ ֆուտբոլից ու սկսում են գործել բարի մղումներով:
Հայաստանում գործող Մադրիդի «Ռեալ» ու «Յուվենտուսի» ֆան ակումբները միավորվել են մեկ վեհ նպատակի համար: Տրիբունաներին ու հեռուստաէկրաններին փոխարինելու են գալիս ֆուտբոլային խաղադաշտերը, իսկ նպատակը մեկն է` օգնել քաղցկեղով հիվանդ փոքրիկներին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ից բոլորին հրավիրում ենք «Խուլ-Համրերի մշակույթի պալատ»` դիտելու Realmadrid.am Castilla – «Սև-սպիտակ բանակ» (Juventus.am) հանդիպումը և մասնակից դառնալու բարեգործությանը:
Մուտքն ազատ է:
Հասցեն` Երևան, Եզնիկ Կողբացու 69
Բարեգործական այս միջոցառման մասին ավելի հստակ տեղեկություններ իմանալու համար,այցելեք այստեղ:

No comments:

Post a Comment