Saturday, September 17, 2011

Կյանքում ամեն բան էլ հնարավորա,միայն պետք է կարողանալ լինել ուժեղ:Այսպիսի եզրակացության եմ եկել դեռ  շատ շուտվանից,երբ ինքս ընկել եմ նույն դրության մեջ,բայց այսօր հետաքրքիր էր,բայց ոչ ցանկալի,տեսնել,մոտիկ ու ծանոթ մարդկանց նույն իրավիճակում:Ցավալի է,բայց նորից ու նորից սեր:
Սեր,տառապանք անփոխադարձ զգացմունք ու ցավ,ծանոթ ու ատելի բառեր:Իհարկե դա ուրիշ բան է,երբ ինչ-որ զգացմունք ունես կամ տածում ես ուրիշի նկատմամբ,բայց….:Երբ սիրահարվում ես ,իհարկե փոխվում ես,դառնում ես սառը,ուշադրությունդ սևեռվում է լրիվ մի կողմի վրա,մոռանում ես բոլորին,միայն ու միայն աչքերդ սառում է մեկ հայացքի վրա:Սակայն,երբ ամեն ինչ ավարտվում է,ապրում ես կրկնակի ցավ,կորցնում ես այն միակին,որի համար կյանքդ էլ կտաս,ու հասկանում ես,որ արդեն կորցրել ես այն մարդկանց,որոնք թե տխուր,թե ուրախ պահերին եղել են կողքդ ու պատրաստ էին լինել մինչ կյանքիդ վերջ:Իհարկե հաճելի զգացում չէ,բայց անպակաս, նման իրավիճակների  պարագայում:Լսեցի նրանց պատմությունը,բացատրեցի ու փորձեցի օգնել իմ խորհուրդներով,բայց ոչ մի բան չի կարող փարատել նրանց ցավը:Իհարկե կյանքում պետք չէ պահանջել ամեն ինչ,քանզի ամեն ինչ ունի իր լավ ու վատ կողմերը ու պետք չի մտածել,որ միշտ լավն է հյուրընկալելու քեզ,լավից բացի կգա նաև վատը,քանզի,եթե պատրաստ չես նրան հյուրընկալելու,պետք չէ դռան վրա գրել բաց է:

No comments:

Post a Comment