Friday, September 23, 2011

Հայաստանը Մենք ենք:

Պոստերումս մեկում անդրադարձել էի Հայաստանի անկախության մասին ու խոստացել,որ կգրեմ ավելին քան այդ պոստում գրեցի
:Ահա եկավ սեպտեմբերի  21-ը ու երկիրը վերածվեց մի թատերաբեմի:Ամեն ինչ այդ օրը հիշեցնում էր ուրախություն:Այդ օրը նշվում էր նաև Երևանի 2793 ամյակը ու քաղաքը վերածվել էր համերգային տոնի,քաղաքի ամեն մի համայնքում կազմակերպվել էին համերգներ ու ուրախացնում էին բնակչությանը:Առավոտյան տոնակատարությունը սկսվեց հիանալի շքերթով զինվորական,որը փայլուն էր ամեն տեսակետից:Բռավո:Կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել անեն այն ամենը,ինչ պետք էր լավ տրամադրութուն ստեղծելու համար,իսկ ահա զինվորները ու մասնակիցները` իրենք, ինչպես միշտ հզոր կանգնած էին իրենց սահմաններում:Օրն ամբողջությամբ տոնական էր:Փակ էին  համարյա բոլոր բանուկ խաչմերուկները:Համերգներ էր բոլոր համայնքներում ու շարունակվեց մինչ 21:00 -ն:Այնուհետև սկսվեց օրվա փառահեղ ներկայացումը Հանրապետության հրապարակում,չեմ եղել,բայց անցել եմ կողքով ու բացատրել ուղղակի հնարավոր չի,ես կասեի նա, ով չի տեսել, շատ բան է կորցրել այդ օրև:Վերջում ամեն ինչ ավարտվեց շքեղ հրավառությամբ, ուղղակի ապշեցուցիչ էր այն ամենը ինչ տեսա վերջում:Այսօր արդեն Հայաստանը 20 տարեկան է ու արդեն սահուն քայլերով գնում է առաջ:Միշտ լավը մաղթեք մեր երկրին ու ասենք, որ Հայաստանը Մենք ենք:

No comments:

Post a Comment