Sunday, September 18, 2011

Ես առանց քեզ:

Երբևէ կյանքում լինում են պահեր,երբ ուզում ես կիսվել, ուզում ես մեկի հետ խոսել,բայց չես կարող,բայց չես ուզում,որ բոլորն էլ իմանան, կամ էլ չկա այդ մարդը,որի հետ կարող ես կիսվել:Այսօր այդ օրն է:Մտքերս խառն են,այնքան բան եմ մտածում,այնքան տարբեր երևույթներ են տիրել ինձ:Մի պահ ուզում եմ մոռանալ ամեն ինչ ու գնալ քնելու,բայց չի ստացվում,չի լինում փախնել այս հոգսերից:
Երբեմն կողքինն ավելի շուտ է զգում թե ինչ կարող է պատահած լինել,քան հենց ինքը`մարդը:Պահեր են գալիս,որ ուզում եմ մենակ մնալ ու մտածել,բայց ցանկությունս ու ճշմարտությունը չեն թողում կենտրոնանալ:Այսքան ճանապարհ եմ կտրել,բայց մեկ է մի նորմալ ճանապարհ չկա,ամեն ինչ կամ բարդ է կամ էլ,եթե հեշտ է,այդտեղից պիտի թեքվեմ աջ կամ ձախ,քանի որ դրանք չեն տանում այն տեղը,որտեղ ես պետք է լինեմ :Այսօր արդեն ես հասկացա,որ վերջնկան ամեն ինչ պատահեց ու հասկացա,որ պայքարն էլ է մի օր վերջանում,հասկացա,որ ամենաիրական սերը երբեք կյանքում հետ չի վերադառնում:Այն ինչ կորցրել ես ու գտել է ուրիշը,դա ուրիշինն է,ոչ թե քոնը:Միայն կարելի է ասել,որ այն ինչ կորցնում ես, նոր ես հասկանում, թե ինչքան թանկ է քո համար:Կորցրածը ոչ առարկա է,ոչ էլ ինչ-որ անկապ իր,որ դրա ցավից կամ կորցնելուց ոչինչ չես զգա կամ ցավ չես ապրի:Կորցրածը այն է ,ինչ մարդուն մեկ անգամ է վիճակվում`առաջին սեր:Այն զգացողություները,որ ես ունեցել եմ,այն հիշողությունները,որ ես ունեմ,այն ամենը ինչ իմ հետ կատարվել է,կմնա իմ մջ,կմնա սրտումս ու երբեք չի անհետանա,բայց այն ինչ հիմա զգում եմ ու այն ինչ հիմա ապրում եմ,ոչ ոք ինձ չի հասկանա:Միայն վերջում կարող եմ ասել,որ ցանկանում եմ լինես երջանիկ ,սիրես ու սիրված լինես,իսկ թե մի օր կհայտնվես նույն թակարդում թող իմ դեպքը քեզ լինի լավագույն բանալին այդտեղից դուրս գալու:Վերջում կարող եմ ասել կհիշես բառերս,կհիշես դու ինձ:Վայելիր,վերջին երգս,որ նվիրում եմ քեզ:Հաջողություն քեզ գնացք,բարի ճանապարհ:

No comments:

Post a Comment