Monday, March 5, 2012

Եվ Աստված ասաց «Թող լինի լույս!» և հիմնադրվեց արքայական ակումբը

                                                        
Լույսի արարման 110 ամյակը:
Այսօր լրանում է ակումբի հիմնադրման 110 ամյակը…
Ուղիղ 110 տարի առաջ այս օրը հիմք դրվեց մի գաղափաախոսության, մի նոր աշխարհի: Ստեղծվեց մի նոր տիեզերք` ԳԱԼԱԿՏԻԿԱ…


Երբ թիմերը ստեղծվում են,սկզբից թիմը փորձում է կայանալ,այս պրոցեսը նման է,երբ մադը արդեն միայնակ է սկսում ապրել,հետո արդեն մի քանի տարի անց ավելի լուրջ խնդիրներ են դրվում,այսպես շարունակ,սակայն գալիս է մի ժամանակամիջոց,
որ արդեն լինում են սայթակումներ ու միայն հզոր հիմքերի վրա ստեղծված թիմն է կարողանում մնալ կանգուն այդ հզոր երկրաշարժին,այսպիսի մի թիմ էլ այսօր անցնելով բազում դժվար պահեր ունենալով վերելքներ ու վայրէջքներ,այսօր արդեն մեկ դար ու տաս տարի թագավորում է  բազմահազար մարդկանց սրտերում: Երբ կյանքում դառնում ես չափահաս,գալիս է մի ժամանակ,որ պիտի կայացնես մի որոշում,որ կյանքում քեզ միշտ ուղեկցելու է,ամեն պահի,ամեն վայրկյան ու առհասարակ ամեն քայլդ կատարելուց,մտածելու ես այդ որոշման մասին,դառնալու ես որոշմանդ գերի,բայց մի պահ կա մեկը,ով քեզ դառնում է իսկական ընկեր,այս կյանքը նման է մի թատերական բեմի,որտեղ ամեն մարդ,ամեն իրավիճակ կապված են ու մեկը մյուսի շարունակությունն է,ես ինքս այդ որոշման համար որ արել եմ, այսօր,չնայած դժվար պահերին երբեք չեմ մտահոգվում,որովհետև 90000 մարդ ամեն օր ամեն վայրկյան նրանց հետ կիսում է ուրախություն ու տխուր պահեր,իսկ ես իրավունք չունեմ ընդամենը մի պարտության,լինի խայտառակ,թե հասարակ, վախենամ ու փաղչեմ այն երազանքից,որ այսօր ու առհասարակ ամեն վայրկյան ունենում ենք մենք Մադրիդիստներս: Շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ ու լինելով մադրիդիստ ցանկանում եմ ասել,որ ինձ համար միշտ կա ու կմնա միայն մեկ թիմ այս աշխարհում ,դա հենց Մադրիդի Ռեալն է:  Ես միշտ քո հաղթանակների ու պարտությունների ժամանակ քո կողքին կլինեմ:Միշտ մեզ հետ ու մենք քեզ հետ ապրենք հարատև:

Հ.գ շատ մտքեր ունեմ,որ կուզեի կիսվեի,բայց ամեն մի գրելուս հետ գալիս են էլ ավելւ ու լավ մտքեր,բայց չգիտեմ խի չի լինում այն կիսել:Ամեն ինչ չի,որ ուզում եմ գրեմ,ինչպես իսկական Մադրիդիստ,ես ոչ թե գրում եմ,այլ զգում :

No comments:

Post a Comment