Friday, March 2, 2012

Շնորհավոր գործընկեր:

Երբեմն կյանքում երբ միապաղաղություն է ու դու ունես փոփոխությունների կարիք,բայց դրանք չես տեսնում, հանկարծ իրականանում են:Այսպիսի մի դեպք էլ կատարվեց ինձ հետ,երբ մի օր ամեն ինչից անտեղյակ ու աննկատ ընդունում եմ մի մարդու ֆրենդ ռեքուեստ,նայում նկարները ու անցնում գնում,ամեն ինչ այնքան սովորական էր,մինչ....

Մինչ այն պահը ,երբ առաջին անգամ սկսում ենք նամակներով փոխանակվել:Ընդամենը երկու շաբաթում դառնում ես գործընկեր,ձեռք բերում լավ ընկեր,որ կարևորն է,կարողանում ես կիսվել նրա հետ հետաքրքիր մտքերով:Ինչևէ չեմ ուզում ամեն ինչ ասել,միայն ասեմ,որ այսօր հենց այդ աղջկա ծննդյան տարեդարձն է,ցանկանում եմ կյանքում ամենից թանկ ու կարևոր բանը՝առողջություն,որը երբ կորցնում ես,գտնելը՝ անհնար է: Հետագայում կծնվի երջանկությունը ու այդպես շարունակ:Կյանքում թող,որ Աստված միշտ քեզ հետ լինի,քանի որ դու արժանի ես:Շնորհավոր:

No comments:

Post a Comment