Monday, August 1, 2011

Լավ ընկերը նեղ պահերին է միշտ քո կողքին…

Կյանքում կան բաներ,որոնք ինչքան էլ քննարկես,միևնույն է այն միշտ էլ իր մեջ յուրովի հետաքրքիր է…Ամեն ինչ նորից ընկերության ու ընկեր ասվածի մասին է…Ամեն անգամ,երբ մարդ ընկնում է մտածմունքների  ու կասկածների հետևից,կարող է սխալվել կարող է չսխալվել…
Բայց իմ կարծիքով պիտի հարցին լուրջ նայել,մանավանդ երբ վերաբերվում է ընկերությանը…շատ անգամ եմ ծավալուն գրել սրա մասին,հիմա նույնիսկ գրելս չի գալիս,քանի-որ ես միշտ էլ փորձել եմ լինել լավատես այս հարցում,միշտ էլ ասել եմ,որ մարդիկ ամեն օր տարբեր են,մի օր միգուցե ամենալավն են,մի օր միգուցե ամենավատն են…Հիմա ծեծված խոսքեր եմ ասում,բայց իրականում այդ բառերը կարելի է,չգիտեմ ինչպես բնութագրեմ,միշտ էլ լավ ընկերը լավ պահերին քո կողքին է,իսկ վատ պահերին,հարցական է միգուցե կան անձնական ու հարգելի պատճառներ,բայց ամեն օր չեն այդ պատճռները հանդիպում ու մի օր կլինի նեղ օր,կամ իրավիճակ,այն ժամանակ կհամոզվես ընկերոջդ լավ թե վատ լինելու,իսկ ավելի կոնկրետ ասած,իրական լինելու մասին…Կարծում եմ,ամեն մարդ պետք է ինքը ընկեր ընտրելուց առաջ,լավ քցի բռնի կոպիտ ասած,բայց մարդուն ճանաչելու համար,միշտ էլ պետք է ,ինչ-որ կոնկրետ ժամանակ…

No comments:

Post a Comment